Շաբաթ, 6 Հոկտեմբերի 2018 13:15
Ալեքսանդր Ավանեսով

ՀԷՑ. ոչ պրոֆեսիոնալ ու չհիմնավորված հայտարարությունները վտանգում են ընկերության միջազգային համագործակցությունը

ՀԷՑ. ոչ պրոֆեսիոնալ ու չհիմնավորված հայտարարությունները վտանգում են ընկերության միջազգային համագործակցությունը

Արմինֆո.Սնանկության եզրին հասցված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք է բերվել «Տաշիր»  ընկերության խմբի կողմից ՀՀ կառավարության խնդրանքով։ Ձեռքբերման պահին էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում արդեն բարձրացվել էր, և «Տաշիր» -ը որևէ կերպ այդ որոշման վրա ազդել չէր կարող։ Այդ մասին ասվում է ՀԷՑ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում` ի պատասխան Էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանի՝ 04.10.2018 թ. Araratnews.am-ին տված հարցազրույցում տեղ գտած հայտարարությունների։

 

Հաղորդագրությունում նշվում է, որ սակագնի փոփոխության մասին որոշումն ընդունվել է 2015թ. հուլիսի 1-ին, իսկ «Տաշիր»-ի մասնագիտական խումբն սկսել է իր աշխատանքը 2015թ. օգոստոսին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելու որոշումը, բնականաբար, չէր կարող ընդունվել մեկ օրում, քանի որ դա բազմաշերտ ու լիարժեք ուսումնասիրություն պահանջող գործընթաց է: Շուրջ 2 ամիս «Տաշիր»-ի մասնագիտական խումբը համապատասխան տնտեսագիտական վերլուծություններ է կատարել, սակայն որևէ կապ չի ունեցել Ընկերության կառավարման կամ սակագնի ձևավորման հարցերի հետ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային մարժայի մեթոդաբանության համաձայն՝ շահութաբերությունը սեփականատերերից անկախ և ֆիքսված մեծություն է: Այն հաշվարկվում է ոչ թե նախորդ տարիների կորուստների, վնասների կամ անարդյունավետ ծախսերի, այլ Ընկերության կատարած փաստացի ներդրումների հիման վրա: Ավելացնենք նաև, որ «Տաշիր» ընկերությունների խումբը կատարել է ձեռք բերման ժամանակ իր վրա դրված բոլոր պարտավորությունները. մարվել են ժամկետանց բոլոր պարտքերը, կազմվել են ֆինանսական առողջացման և 10 տարվա ներդրումային ծրագրեր, ներդրվել են կառավարման միջազգային ստանդարտներ (ISO 9001, 50001, 14001): 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, պայմանավորված էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կրած 24 մլրդ դրամ վնասով: Պատճառը ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարումն էր, այլ արտադրող կայանների՝ էլեկտրաէներգիայի կառուցվածքի պլանավորումից շեղումը:

Այժմ՝ 2015 թ. սակագինը 6,6 դրամ բարձրացնելու մասին: 6,6 դրամի մեջ «ՀԷՑ»-ի մասնաբաժինն ընդամենը 4,09 դրամ է, իսկ 2,51 դրամը համակարգի մյուս մասնակիցների բաժինն է: Ընդ որում, այդ 4,09 դրամն ամբողջովին նախորդ տարիներին, 2013-2014 թթ., էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ արտադրության կառուցվածքից շեղման փոխհատուցումն է, որը հստակ արտացոլված է նաև միջազգային հեղինակավոր «Դելոյթ Էնդ Տուշ» խորհրդատվական կազմակերպության եզրակացության մեջ: 2015 թ. պարտքերը մարելու նպատակով սակագնի բարձրացումից հետո «Տաշիր» հիմնադրամը կառավարության հետ սկսեց իր միջոցների հաշվին 50%-ի սկզբունքով սուբսիդավորել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Կարծում ենք՝ անհեթեթ է սակագինը բարձրացնելը և միաժամանակ դրա հետևանքով սուբսիդավորում իրականացնելը: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է մոտ 7 մլն ԱՄՆ դոլար։

Սակագնի բարձրացումից ստացված գումարն Ընկերությունը սահմանված ժամկետում ամբողջովին ուղղել է 2016-2017 թթ. արտադրող կայանների հանդեպ կուտակված պարտքերի մարմանը: Ինչ վերաբերում է շահույթին, «Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով մի լումա դիվիդենտ չի ստացել: Փոխարենը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ հաստատել է 10 տարվա ներդրումային ծրագիր, որը հնարավոր է դարձել իրականացնել միայն նախատեսվող շահույթի մի մասի ստացումը հետաձգելով մոտ 20 տարով: Բոլոր ներդրումային ծրագրերը հանձնաժողովում քննարկվել են սակագնի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու սկզբունքով։

 

Այսօր Ընկերությունը միջազգային ֆինանսական ու ներդրումային կազմակերպությունների հետ ունի պայմանագրեր ու պայմանավորվածություններ, որոնք ուղղված են Ընկերության 10 տարվա ներդրումային ծրագրի իրականացման ֆինանսավորմանը (վարկերն էլ ներգրավվել են ՀՀ-ում գործող ցածր՝ 2,7-3,7 % դրույքով): Եվ նման ոչ պրոֆեսիոնալ ու չհիմնավորված հայտարարությունները վտանգում են Ընկերության միջազգային համագործակցությունը։

 

Արտադրող կայանների նկատմամբ կուտակված պարտքերը մարելուց հետո Ընկերության չափաբաժինը 5,63 դրամով նվազել է, ինչը թույլ է տվել 2016 թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազեցնել 2,58 դրամով: 5, 63 դրամով նվազեցնել հնարավոր չէր, քանի որ 3.05 դրամը վերաբերում էր համակարգի այլ մասնակիցներին: Սակագնի՝ 2,58 դրամով նվազեցման որոշումն ընդունվել է 2016 թ., 1,42 դրամովը՝ 2017-ին և սոցիալապես անապահով խավերի համար 10 դրամով նվազեցումը՝ 2018 թ.: Ի դեպ, սա Ընկերության սեփականատիրոջ բարի կամքի դրսևորումն է, որի մասին որոշումն ընդունվել էր ՀՀ վարչապետի հետ քննարկումների արդյունքում։ Նշենք նաև, որ թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի 30 դրամի և թե՛ այսօրվա 45 դրամի պարագայում «ՀԷՑ»-ի մասնաբաժինը կազմել է 11,06 դրամ։  Ստորև ներկայացնում ենք էլեկտրաէներգիայի սակագներն ու <<ՀԷՑ>>-ի մարժան՝ ըստ տարիների.

 

                                                     Սակագին                                        ՀԷՑ մարժա

2010-2011 թթ․

25 դրամ

11,2 դրամ

2013-2014 թթ․

39 դրամ

11,8 դրամ

2014-2015 թթ․

42 դրամ

12,5 դրամ

2015-2016 թթ․

49 դրամ

16,1 դրամ

2016-2017 թթ․/2017-2018 թթ․

45 դրամ

11,8 դրամ

 

 

Ինչպես երևում է աղյուսակից, էլեկտրաէներգիայի այսօրվա սակագնում արտացոլված է գրեթե նույն միավորը, որն առկա էր 2013-2014 թթ․, այն դեպքում երբ 2010 թ․տարադրամի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կազմում էր 385 դրամ, իսկ այսօր` 485 դրամ։

 

Ամփոփելով վերն ասվածը՝ հավելենք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը երբեք որևէ հարցով չի դիմել: Այդ խմբի վերլուծությունները վկայում են կարգավորման ոլորտի տարրական գիտելիքների բացակայության մասին և ի ցույց դնում սակագնային քաղաքականության մեթոդաբանության չիմացությունը: Իսկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի կարծիքն ու մոտեցումները անհեթեթ ու անբովանդակ բարբաջանք են հիշեցնում։ Պատրաստ ենք հանգամանալից պատասխանելու բոլոր հարցերին: Ակնկալում ենք, որ մոտեցումները կլինեն պրոֆեսիոնալ և ոչ թե սիրողական մակարդակով՝ ոչնչով չհիմնավորված «ուսումնասիրությունների» հիման վրա՚, - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության տեքստում:    

 

Հավելենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է 10 տարում շուրջ 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի էներգետիկ հատվածում: Ընդ որում, ներդրումները կկատարվեն երկու ուղղություններով` բաշխիչ ցանցերին և էլեկտրաէներգիայի արտադրոթյանը: Ներդրումներից 250 մլն դոլար կուղղորդվի Շնողի ՀԷԿ-ի կառուցմանը, մնացածը` ՀԷՑ արդիականացմանը: Նախագծերի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել ինչպես սեփական միջոցներ, այնպես էլ միջազգային ֆինանսական ինստիտուտնռրի միջոցներից, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը (100 մլն դոլար), Եվրասիական զարգացման բանկը (100 մլն դոլար) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (100 մլն դոլար):

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Մոսկվայում Եվրասիական զարգացման բանկը մտադրությունների մասին համաձայնագիր է ստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ: Ընկերությանը տրամադրելու է 100 մլն.դոլարի վարկ` երկրի էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման համար: Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին` ՀԷՑ գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ ԵԱԶԲ-ից բացի` ընկերությունը  մտադիր է միջոցներ ներգրավել ԱԶԲ-ից և ՎԶԵԲ-ից, ընդհանուր առմամբ, 160 մլն դոլար` մինչև 2020 թվականը նախատեսված իր ներդրումային ծրագրի իրագրոծման համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքըԲելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%ՀՀ ԿԲ վիճակագրություն. վարկային պորտֆելի դոլարիզացման մակարդակը վերջին 3 տարում 48,5%-ից նվազել է մինչև 32,8%
Սյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներինՍյունիքի մարզպետը ծանոթ չէ Շուռնուխում տների կառուցման նախագծի մանրամասներին
2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.03.2024
RUB4.26-0.01
USD393.28-1.18
EUR424.11-1.51
GBP496.04-1.61
CAD290.220.11
JPY25.99-0.07
CNY54.47-0.10
CHF436.400.68