Արմինֆո.Նախօրեին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները հավաքվել էին իրենց մտահոգությունն ու բողոքները հայտնելու խաղողի գների առնչությամբ: Այդ մասին ասվում է նրանց բաց նամակում: Բնակիչների պնդմամբ, ձմռանը գրեթե բոլոր մթերողները խաղողագործներին առաջարկել էին 1 կգ խաղողի դիմաց 350 դրամ նվազագույն գին, մինչդեռ վերջին 15-20 օորում «Արմենիա Վայն՚ ընկերիության գնային քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ մթերողներն սկսել են 1 կգ խաղողի դիմաց առաջարկել 250 դրամ գին:
Խաղողագործների ասելով, բազմթիվ փոքր ընկերություններ ասում են, որ պատրաստ են խաղող գնել նախորդ տարվա գներով, պարզապես, չեն կարող հաշվի չառնել «Արմենիա Վայն՚ ընկերության կարծիքը: Աղավնաձորցիներն այդ ամենում տեսնում են քաղաքական ենթատեքստ, կարծելով, թե ամեն ինչ արվում է դժգոհության ալիք բարձրացնելու նպատակով: Նրանց համոզմամբ, ոչ մի գնորդ չի կարողանում բացատրել, թե ինչու է նախորդ տարվա գներից ավելի ցածր գին առաջարկում 1 կգ խաղողի դիմաց:
«Եթե նախորդ իշխանության օրոք մենք փակում էինք ճանապարհներն ու գլխավոր մայրուղին, որպեսզի մեր խաղողը գնեն, այժմ չենք ցանկանում գնալ նման քայլի, քանի որ վստահ ենք, որ այսօրվա իշխանությունը կպաշտպանի մեր շահյերը, և մենք չենք ցանկանում խնդիրներ ստեղծել մեր կառավարության համար՚, - ասում են բնակիչները:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |