Արմինֆո. ԱՄՀ նոր կանխատեսումների համաձայն, Հայաստանում գործազրկությունը 2018 թվականին կկազմի 18.9%, իսկ 2019 թվականին` 18.6%: Նման կանխատեսում է արված ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման» հոկտեմբերյան զեկույցում:
Եվրագոտու երկրների համար ԱՄՀ-ի ընթացիկ և հաջորդ տարիների գործազրկության կանխատեսումը հետևյալն է`Ռուսաստան - 5.5%, 2019-ին - 5.3%, Բելառուս - 0.8%, 2019-ին – 0.8%, Ղազախստան - 5% 2019-ին – 5%, Ղրղըզստան - 7%, 2019-ին նույնպես 7%: Իսկ Հայաստանի հարևան երկրներում`Ադրբեջան - 5%, 2019 թվականին – 5%, իսկ Վրաստանին կանխատեսումը չի տրվում:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի օգոստոսի կանխատեսմամբ, 2018-ին գործազրկությունը կկազմի 16.6%, իսկ հաջորդ տարում`16%: Ընդ որում, 2018-ին գործազրկության մակարդակի նվազումը պայմանավորված է Կենտրոնական բանկի ակնկալվող տնտեսական ակտիվության 5.6-6.9% աճի տեմպերով, Կառավարության ներդրումային խթանման քաղաքականությամբ, որը իրականացվում է ենթակառուցվածքային բարեփոխումների միջոցով:
Վիճակագրության համաձայն, 2016-ին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18%, 2015-ին`18.5%: 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, որոնք հրապարկվել են հուլիս ամսին (հին և նոր մեթոդներով), հին մեթոդով գործազրկությունը կկազմի 17.6%, իսկ նոր մեթոդով`20.6%: Ընդ որում, գործազուրկ կանանց թիվը կազմում է 19.8%, իսկ տղամարդկանց թիվը`21.2%: Նոր հաշվարկման մեթոդը հաշվի չի առնում տնային տնտեսություններում զբաղվածներին:
Նշենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականին կկազմի 18.1%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ աղքատության մակարդակը (գնողունակության 5.5 դոլար պարիտետի պայմաններում) կարող է հասնել 38,2% -ի, իսկ 2019 թվականին`36,8%, իսկ 3.2 դոլարի պարիտետի պայմաններում աղքատության մակարդակը մինչև 2018-2019 թվականներին կիջնի`10.1% -ից մինչև 9.1%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |