Արմինֆո. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար՚, - երեկ ուշ երեկոյան «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով՚, - գրել է վարչապետը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) թարմացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, որը 2018-ին կկազմի 6%, իսկ 2019-ին`4.8%: Նույն զեկույցի համաձայն, ընթացիկ հաշվի դեֆիցիտի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2018 թվականի համար կանխատեսվում է 3.8%, ինչը կպահպանվի նաև 2019 թվականին:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի այս տարվա հունիսին թարմացված կանխատեսման համաձայն 2018-ին, Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1%, 2019-2020 թվականներին`4%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, ՀՆԱ աճը 2018 թվականին կկազմի 5.6-6.9%, 2019 թվականին`4.6-6.4%, իսկ 2020-ին`4.1-6.2%: ՀՀ պետական բյուջեով 2018 թվականին ՀՆԱ աճը կկազմի 4.5%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.5%, մինչև 5.580 տրիլիոն դրամ (11.6 միլիարդ դոլար): Մեկ տարի առաջ, 2016 թվականին, ՀՆԱ-ի աճը դանդաղեց, մինչև 0.2%: ՀՆԱ դեֆլյատորի ցուցանիշը 2017 թվականին կազմել էր 102.2%, 2016-ին`100.5%, իսկ 2015-ին`101.2%:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |