Արմինֆո. Հայաստանում ութերորդ անգամ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ դեսպանատան և առևտրի ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների աջակցությամբ հոկտեմբերի 17-19-ը Երևանում կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և երևանյան բիզնես ֆորումը:
Տարիներ շարունակ այս միջոցառմանը մասնակցել են արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ էներգետիկայի, ճարտարագիտության, մետաղագործության, ավտոմոբիլային արդյունաբերության, հանքարդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, ներդրումների, գյուղատնտեսության, բժշկության և կրթության բնագավառներից:
Ցուցահանդեսի ավանդաբար բարձր ներկայացուցչական մակարդակն անընդհատ ընդգծվում է ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիվանագիտական կորպուսի անդամների, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացված կլինեն նաև Մոսկվայի, Չելյաբինսկի և Ռոստովի մարզերի, Ուդմուրտիայի և Մորդովիայի հանրապետությունների, Ստավրոպոլի երկրամասի և Նիժնի Նովգորոդի ցուցասրահները:
Մասնակիցների համար մշակվել է լայնածավալ բիզնես ծրագիր, որը ներառում է շնորհանդեսներ, կլոր սեղաններ, մասնավորապես, էներգետիկայի և այլ նախարարություններում: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա B2B ձևաչափով շփումների բորսան: Ռուսաստանի և օտարերկրյա ընկերությունների համար
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |