Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոլդովայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |