Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018 14:09
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան.  Ներդրողը պետք է համոզված լինի, որ վիճակը  Հայաստանում  կանխատեսելի է եւ ապահով

Վարդան Արամյան.  Ներդրողը պետք է համոզված լինի, որ վիճակը  Հայաստանում  կանխատեսելի է եւ ապահով

Արմինֆո.  «Այսօր Հայաստանը բարեփոխումների փուլում է: Այս ենթատեքստում մի բան եմ ուզում ընդգծել:  Բիզնեսը սիրում է խաղի կանոնների հստակություն, եթե կանոնները հաճախ են փոփոխվում դա խնդրահարույց է:

Փոփոխությունները, որ հետագայում պետք է արդյունք ապահովեն, անպայման պետք է տան այն դիտակետը, որին պետք է հասնել մի քանի տարի անց՚, - հայտարարել է ֆինանսների  նախկին նախարար  Վարդան Արամյանը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ:

 

Խոսելով հարկային քաղաքականության մասին` նա հիշեցրել է, որ վերջերս մեր  վարչապետը   անդրադարձավ  եկամտային հարկի դրույքներին: «Ես կարծում եմ, դրանից առաջ շատ կարեւոր էր խոսել սկզբունքների մասին: Հարկային քաղաքականությունը ազդում է երկարաժամկետ եւ կարճաժամկետ տնտեսական քաղաքականության, առաջարկի եւ պահանջարկի ապահովման,  սպառողների եկամուտների վերաբաշխման վրա …Սա գեներացնում է սպասումներ: Հստակ պետք է լինի  տեսլականը, երկխոսությունը տնտեսվարողների եւ սպառողների միջեւ: Այս  երկու սուբյեկտները իրենց գործունեությունը  ծավալում են կառավարության տված մեսիջների, ազդակների հիման վրա: Եթե այստեղ մենք ունենանք ճեղք եւ սպառողները, եւ տնտեսվարողները ունենալու են պահպանողական վարքագիծ, սպասելու են խաղաղվի իրավիճակը նոր ներդրում կատարեն, ինչը ես այսօր տեսնում եմ: Մենք ունենք հարկային քաղաքականությունը ֆունդամենտալ փոփոխության ենթարկելու  կարիք եւ ես տեղյակ եմ, որ այսօր քննարկվում է այդ հարցը: Կարծում եմ, շատ կարեւոր մի հանգամանք պետք է հաշվի առնվի:  Յուրաքանչյուր թեզը պետք է  քննարկվի տնտեսվարողների հետ, որպեսզի անկախ նրանից հարկային քաղաքականության այդ մոտեցումը դուր կգա տնտեսվարողին, թե ոչ նա տեղյակ լինի ինչի սպասել՝ երեքից  հինգ տարվա կտրվածքով:

Եկամտահարկի բեռը այսօր  ընկած է գործատուների վրա, որը,  ըստ իս, սխալ է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ  ֆիզիկական անձն է պարտավոր հայտագրվել: Պետք է, իհարկե,  արձանագրել նաեւ, որ ոչ ոք չի  ողջունում հարկերի բարձրացումը, ոչ ոք չի ուզում հարկը վճարել սեփական գրպանից: Խորին հարգանք ունենալով մեր երգիչ- երգչուհիների հանդեպ, չեմ կարող չնշել, ինչո՞ւ նրանք անհատապես չեն հայտագրվում: Ինչո՞ւ է այդպես… համակարգն է սխալ: Պետք է ամբողջական համակարգ ներդնել, որը միայն այդ դեպքում կաշխատի: Հարցը,  ի դեպ, միայն այն չէ, թե գումարը վճարում է գործատուն , թ՞ե աշխատողը: Կարեւոր է նաեւ այն, թե  ո՞ւմ վրա է պատասխանատվությունը, հարկային պարտավորության հայտարարագրումը: Տարեվերջին յուրաքանչյուր ֆիզիկական անձ պետք է պարտավոր լինի  հարկային տեսչությանը ներկայացնել իր ամբողջական եկամուտները: Այսօր աշխատողները չգիտեն էլ , իրենք ինչքան հարկ են տալիս, չգիտեն, որ պատասխանատվությունը իրենց վրա է, ոչ թե  գործատուի: Այստեղ հոգեբանական խնդիր կա: Երբեք մարդը կամավոր չի գնա եւ հարկ չի վճարի, քանի դեռ մտածում է, որ պատասխանատվությունը գործատուի վրա է: Համակարգը պետք է փոխվի, եկամուտ ստացողը ինքը պետք է հայտարարագիրը ներկայացնի, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի: Լավ արդյունքի համար առաջնահերթ պետք է ստեղծվի   էլեկտրոնային համակարգ: Իհարկե, պարզ է, որ նոր համակարգը  միանգամից ներդնել հնարավոր չի լինի: Անցում պետք է արվի  փուլային եղանակով, բայց որպեսզի գոնե տասը տարի անց արդյունք  ունենանք, պետք է աշխատանքները  սկսենք արդեն այսօրվանից: Վաչե Գաբրիելյանի հետ մենք այս քննարկումը ունեցել ենք դեռ 2008 թվականին: Համակարգը մերժվեց:  Բայց պետք է արձանագրել, որ եթե ասում ենք,  մենք դեռ դրան պատրաստ չենք , ապա ե՞րբ ենք պատրաստ լինելու, դա անհրաժեշտ քայլ է, որ վաղ թե ուշ անպայման պետք է արվի՚, - ասել է Արամյանը:

 

Անդրադառնալով  հեղափոխությանը եւ  դրամական անշարժ վիճակին` նա նշել է, որ Հայաստանում եղավ հեղափոխություն, որը չառաջացրեց  ֆինանսական ցնցում: «Դա իրոք ձեռքբերում էր: Ֆինանսական կառավարումը չի սիրում քաղաքականություն, սիրում է խելամիտ տնտեսագիտական մոտեցում: 2017 թվականի դեկտեմբերին  ընդունեցինք մի  սկզբունք, ըստ որի  քաղաքական փոփոխությունները որեւիցե կերպ  ֆինանսական կառավարման ոլորտում փոփոխություններ չպետք է  առաջացնեն: Հենց դա հիմք հանդիսացավ, որպեսզի հեղափոխության ժամանակ չունենանք  ֆինանսական ցնցումներ: Երբ ժողովուրդը ըմբոստության ցույցեր  էր անում, մենք մինչեւ գիշերվա երկուսը տուն չէինք գնում եւ խոսում էինք տարբեր երկրների ներդրողների հետ, վստահեցնում, որ մեր երկրում ամեն բան կարգին է… Ներդրողը շատ  զգայուն է, նա պետք է համոզված լինի որ վիճակը  կանխատեսելի է եւ ապահով: 2020 թվականին արտարժույթի վերաթողարկում է լինելու եւ եթե մենք գնանք արկածախնդրության, դժվարություններ ենք ունենալու այդ հարցում: Օրինակ, Լիդիան Արմենիայի պես մեծ ներդրողի հետ դատական համակարգ մտնելուց առաջ մենք միշտ պետք է մեր մտքում ունենանք, որ 2020 թվականի վերաթողարկման ժամանակ դա կարող է մեզ վրա ազդել: Այն ներդրողը , որ 2020 թվականին է գալու մեր թուղթը առնի,  այսօր արդեն  հետեւում է մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ցանկացած ներդրում պետք է կարեւորվի ու խրախուսվի, որովհետեւ հենց դա է պակասում Հայաստանում:  Ներդրող գնահատում է ռիսկը եւ համեմատում է բանկային տոկոսի հետ, միայն այդպես որոշելով ներդրում անի, թե՝ ոչ: Ռիսկի գործոնը ներդրողների համար պետք է իջեցնել, որպեսզի նա ստիմուլ ունենա Հայաստան գալու եւ ոչ, օրինակ,  Վրաստան: Ներդնողը գնում է այնտեղ, որտեղ իրավիճակը կանխատեսելի եւ կայուն է՚, - հայտարարել է Վարդան Արամյանը:

 

Նրա համոզմամբ, բիզնեսի զարգացման  համար կարեւոր նշանակություն ունի մաքսատների ճիշտ աշխատանքը: «Այստեղ առաջարկ հնչեց բարձրացնել մաքսավորների աշխատավարձը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, ես կարծում եմ դա չի աշխատի: Մարդուն, որ  կարողանում է զարտուղի ճանապարհով վաստակել հինգ միլիոն դրամ, ինչքան  ուզում ես ավել գումար տուր չի բավարարվելու, քանի որ նա իր սպառումը այդ գումարի մեջ է կարգավորել: Հիշենք դատավորների աշխատավարձերի բարձրացումը, որը ոչ մի արդյունքի չբերեց ու ունեցանք բյուջեի վրա հավելյալ բեռ: Լուծումը ո՞րն է: Աշխարհում երկու լուծում են գտել:  Առաջին  ձեւն օգտագործվեց Վրաստանում, երբ աշխատանքից ազատեցին  մաքսայինի բոլոր աշխատողներին  ու բերեցին նոր, երիտասարդ կադրեր, որոնք սովոր չէին կոռուպցիայի: Բայց մեր պարագայում այս հեղափոխական մեթոդը արկածախնդրություն կլինի, որովհետեւ մենք չունենք պահեստային ֆոնդեր:  Երկրորդը  էվոլյուցիոն տարբերակն է. Խնդիրները  հարթվում են  ժամանակի ընթացքում: Որպես լուծում կարող եմ առաջարկել ֆրագմենտալ մոտեցումը, փոքր հատվածներում անել փոփոխություններ: Մի տեսչական մարմնում անենք լիարժեք փոփոխություններ,  հասկանանք ինչի է դա բերում, հետո նոր շարժվենք  առաջ՚, - ընդգծել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14