Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմ ծրագրի Համատեղ համակարգող հանձնաժողովի յոթերորդ նիստը:
Նիստի մասնակիցները քննարկել են 2018 թ. աշխատանքների արդյունքները, 2019 թ. աշխատանքների նախապատրաստումը, ինչպես նաև ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված Միջկառավարական համաձայնագրի տևողությունը երկարացնելու միջոցառումների ծրագիրը: Կողմերը նշել են կայանի տուրբինային դահլիճի սարքավորումների արդիականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը:
Ատոմակայանի արդիականացումն իրականացվում է էներգախնայողության արդյունավետության, հուսալիության և այլ գործառնական հատկանիշների բարելավման նպատակով:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև հումանիտար ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը և միջուկային էներգիայի ոլորտի աշխատակիցների վերապատրաստումը: Այս տարի ընտրվել են Հայաստանից թեկնածուներ, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ ռուսաստանյան բուհերում միջուկային էներգիայի ոլորտում: 4 թեկնածու հաջողությամբ անցել է հարցազրույցներն ու ստացել ՄԻՖԻ-ի մագիստրատուրա քվոտա: Հայաստանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքներով, հաղթողներն ու մրցանակակիրները կստանան արտոնություններ Ռուսաստանի Դաշնության առաջատար տեխնիկական համալսարաններում սովորելիս, այդ թվում`ընդունվել նաև ՄԻՖԻ-ի Միջազգային միջուկային հետազոտական համալսարան, ստանալով անվճար կրթության հնարավորություն:-
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |