Արմինֆո. Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Համաշխարհային մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի զբաղեցրել է 70-րդ տեղը:
Այս տարվա հոկտեմբերի 17-ին Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակեց 2018 թվականի Գլոբալ մրցունակության ինդեքսի տարեկան զեկույցը: 2018 թվականի արդյունքներով Հայաստանը 70-րդ տեղում է, 59.9 միջին միավորով:
Մասնավորապես, մրցունակության 12 գործոններից բարելավում է տեղի է ունեցել տասնմեկ գործոնների գծով, նվազում տեղի է ունեցել միայն մեկում`մակրոտնտեսական միջավայրի գծով:
Հայաստանի մրցակցային առավելություններն են`աշխատանքի շուկան - 33-րդ տեղ և ապրանքային շուկան - 39-րդ տեղ: Հայաստանի թույլ դիրքերը կանխորոշել են հետևյալ գործոնները`«շուկայի չափսերը»-118-րդ տեղ, «մակրոտնտեսական կայունությունը»- 89-րդ տեղ և «Ֆինանսական համակարգը»- 87-րդ տեղ և «Ենթակառուցվածքները»-74-րդ տեղ: Մնացած դիրքերով Հայաստանն զբաղեցնում է համեստ տեղեր «Նորարարական կապիտալ»-60 տեղ, իսկ «Ինստիտուցիոնալ զարգացում» - 67 տեղ: «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով» Հայաստանն զբաղեցնում է 56-րդ տեղը:
Նշենք, որ այս տարի վարկանիշը գլխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը վերջին հինգ տարիներին գտնվում է լավագույն եռյակում: Վարկանիշի առաջատարներն են շարունակում մնալ`Սինգապուրը, Գերմանիան, Շվեյցարիան և Ճապոնիան:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |