Արմինֆո.«Ես, ինքս, առայժմ չեմ հասկանում, թե ինչ է կրիպտոարժույթը, և պետք է ուսումնասիրեմ այդ բոլոր խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում խոստովանել է Նիկոլ Փաշինյանը, Երևանում մասնակցելով միջազգային խոշորագույն մայնինգ-ընկերության բացմանը, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, ով հավաստիացրել է, որ միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների 40 ներդրողներ, ովքեր մտադիր են ներդնել 50 մլն դոլար:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի բանկային համակարգը վերապահումներով է վերաբերվում կրիպտոարժույթին: «Ուստի, կրկին անգամ ասում եմ, մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք ամեն ինչ և անել եզրակացություն»:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Փաշինյանը հավատարիմ է իր նախորդ դիրքորոշմանը, ըստ որի, Հայաստանում ներդրումները հնարավոր են միայն խորհրդարանական ընտրություններից հետո, հաշվի առնելով 40 օտարերկրյա ձեռնարկատերերի պատրաստակամությունը երկրի տնտեսության մեջ 50 միլիոն դոլար ներդնելու մասին, վարչապետն ասել է. «Այդ ներդրումների մասին համաձայնությունը վաղուց է կայացվել, իսկ ընդհանրապես, ես հայտնագործություն չեմ անում, երբ ասում եմ, որ ներդրումները կայունություն են սիրում, իսկ ընտրություններից հետո ներդրումային միջավայրը կաշխուժանա»:
Սակայն, Գագիկ Ծառուկյանն ընդհատել է վարչապետին, հավաստիացնելով, որ նա արտասահմանյան գործարարների հետ այժմ ունի պայմանավորվածություն, որոնք պատրաստ են երկրի տնտեսությունում ներդնել 2 մլրդ դոլար: «Դա կլինեն ներդրումներ տեքստիլի և երկաթի արդյունահանման ոլորտներում: Շուտով նրանք կժամանեն Հայաստան, և ես ձեզ կծանոթանցնեմ նրանց հետ», - հավաստիացրել է Ծառուկյանը: Նա նաև ասել է, որ նոյեմբերի 10-ին վարչապետի մասնակցությամբ կբացվի ևս երկու նոր ձեռնարկություն. «Իսկ ինչ պետք է անենք, պետք է բոլորս օգնենք նրան: Առանց մեր օգնության նա ոչինչի չի հասնի»:
Ի պատասխան լրագրողների այն դիտարկումներին, թե Փաշինյանը բազմիցս հայտարարել է իր ղեկավարության ներքո բիզնեսի և քաղաքականության միաձուլման անհնարինության մասին, մինչդեռ, Ծառուկյանի օրինակն ու նրա գործունեությունը հակառակն են ապացուցում: Ինչին վարչապետը պատասխանել է. «Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը շատ մեծ սեփականատեր է, իսկ մնացածն իմ մեկնաբանություններից դուրս է»: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան: