Արմինֆո. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և «Էկոսե ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության հետ փոխհարաբերությունները:
Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչև էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձևավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։
ԱՏԳ շրջանակներոում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա, ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգի կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաև ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։
ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր և Հայկական բլոքչեյն համաժողով տեղեկատվական-կրթական ֆորումը։
ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել գործող Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Հայաստանում այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։
Հիշեցնենք, որ ԱՏԳ ստեղծման մասին որոշում ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍե ՓԲԸ-ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը: Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչև 2043 թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի: Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում: Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում: Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4-րդը Հայաստանում: