Արմինֆո. Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ծառայությունը ներդրվել է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:
«Կոնվերս Բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն երկու հարթակներում՝ Բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում ամբողջական, ամենաթարմ տեղեկատվությունը ստանալ աշխարհի տարբեր երկրներում Վիզա քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների՝ այդ թվում լոկալ զեղչային առաջարկների մասին»,-ասացին Բանկում:
Կայքում և ֆեյսբուքում տեղեկատվությունը սինխրոնացված է Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում է նաև նախընտրելի չափորոշիչների(տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ և այլն) մուտքագրմամբ որոնման գործառույթ:
«Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց բոնուս-միավորներ, cashback ակցիաներ և այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ իրականացնողներին»,-նշում է աղբյուրը:
Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալհետևյալ հղումով` https://www.conversebank.am/ru/visawidget/:
Ըստ Արմինֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» թիվ 17 վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի ընդհանուր թվով գտնվում առաջատարների հնգյակում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկը ակտիվ քարտերի ընդհանուր թիվն ավելացրել է 31.1%, մինչեւ 206.4 հազար: Բանկային ակտիվ քարտերի ընդհանուր թվաքանակում Visa քարտերը կազմել են 27.8% (տարեկան աճը`21.3%, մինչև 57.3 հազսր): Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականին ավելացրել է 59,3%, կազմելով 320,7 մլրդ դրամ, այս ցուցանիշով ամրապնդվելով առաջին հորիզոնականում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Բանկն ունեցել է 119 բանկոմատ և 927 սեփական POS- թերմինալ: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է տեղական ԱրՔա քարտեր:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում: