Արմինֆո.Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2018 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 77.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56.1% անկման փոխարեն), հասնելով 387.5 մլն դրամի կամ 802.8 հազար դոլարի: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների աճի բարձր տեմպերով: Միայն երրորդ եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը կրճատվել է 2.2 անգամ, դառնալով վնասաբեր:
Ընդ որում, ընդամենը մեկ ընկերություն է կարողացել եռամսյակային հատվածում արձանագրել լուրջ շահույթ`5.1 անգամ, մյուսն արձանագրել է 4.7 անգամ անկում, երկուսի շահույթները նվազել են 49-51%, իսկ մնացած երկու ընկերություններից մեկի շահույթն ավելացրել է 32.6%, երկրորդի վնասը`42,5%: Տարեկան կտրվածքով շահույթիանկում է արձանագրվել 5 ապահովագրական ընկերություններում:
Զուտ շահույթի գծով առաջին տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը`229.6 մլն դրամ (տարեկան անկումը 25.6%): Այնուհետև հաջորդում են` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը - 210,6 մլն դրամ (տարեկան 45,5% անկում), «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ- 190.6 մլն դրամ (տարեկան անկումը`45.2% ), «ՌԵՍՈ» ընկերություն - 11.2 մլն դրամ (2.2 անգամ տարեկան աճ): Բացասական ցուցանիշներովեն եզրափակել` «Ռոսգոսստրախ Արմենիա» - 69.5 մլն դրամ (տարեկան անկումը`2 անգամ) և «Սիլ Ինշուրանս» ՍՊԸ - 184,99 մլն դրամ (տարեկան աճը`5,7 անգամ):
Ապահովագրական պրեմիաների համախառն ծավալը 2018 -ի 9 ամիսներին, համաձայն ՀՀ ԿԲ-ի ստանդարտների, գերազանցել է 30.5 մլրդ դրամը (63.2 մլն դոլար), իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 16.5 մլրդ դրամ (34.2 մլն դոլար): Տարեկան կտրվածքով ապահովագրավճարներն աճել են 24.3%, հատուցումների աճը կազմել է 37.9%: Արդյունքում, ապահովագրական գծով համախառն եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 12.9% (նախորդ անկումը`13.9%), հասնելով 14 մլրդ դրամի (29 մլն դոլար): Հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրական հատվածում ստացված շահույթի գծով առաջին եռյակում են`«Ռոսգոսստրախ Արմենիա» - 4.3 մլրդ դրամ (տարեկան 19% աճ), ԻՆԳՈ Արմենիա - 3.5 մլրդ դրամ (տարեկան 6.4% աճ) և «Նաիրի Ինշուրանս» - 2,7 մլրդ դրամ (տարեկան 36,7% աճ): Շահույթի տարեկան անկում է գրանցվել է երկու ապահովագրական ընկերություններում, ընդ որում, ամենամեծ անկումը գրանցվել է ՌԵՍՈ ընկերությունում - 13.6%, կապված հատուցումների շարունակական աճի հետ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 թ. կազմել է 482.24 դրամ/դոլար):