Արմինֆո.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱե փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելիե այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարի զեղչը հաստատելու մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 29.08.2018թ. №335Ա որոշմամբ «Վեոն Արմենիաե ՓԲԸ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելիե այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարը սահմանվել է 1300 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ-ն)։ Սակայն, վերոնշյալ փաթեթը մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը բաժանորդներին (հաճախորդներին) առաջարկվել է 1100 դրամ/ամիս բաժանորդային վճարով, ասինքն՝ ընկերության կողմից, առանց կարգավորողի համաձայնությունը ստանալու, 200 դրամի չափով զեղչվել է նրա կողմից սահմանված սակագինը: ՀՀ «Էլեկտրոնային հաղորդակցության մասինե օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայության սակագնի զեղչումը կարող էր կիրառվել միայն հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, ինչը խախտվել է ընկերության կողմից։
«Էլեկտրոնային հաղորդակցության մասինե օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով հանձնաժողովը «Վեոն Արմենիաե ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ: Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱե ընկերությանը ենթարկել տույժի` 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով և ընկերության առաջարկությամբ «Նախընտրելիե այլընտրանքային սակագնային փաթեթի զեղչված բաժանորդային վճարը սահմանել 1100 դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ)՝ մինչև 2018թ․դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով։
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |