Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2018 թ. երրորդ եռամսյակում ավելացել են`43,5% անկումից մինչև 5.8% աճ, իսկ ապահովագրական հատուցումների գծով`7.3% անկումից մինչև 26.7% աճ:
9 ամիսների ընթացքում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`25%, իսկ հատուցումների աճը`36.5%: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովագրաական պրեմիաների ընդհանուր գումարը կազմել է 29.9 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումներինը`16.8 մլրդ դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրության համակարգը 2018 թվականի 9 ամիսները եզրափակել է 387.5 մլրդ դրամի զուտ շահույթով, իսկ միայն երրորդ եռամսյակում գրանցել է վնաս, ինչն զգալիորեն վատթարացրել է եռամսյակային և տարեկան դինամիկան` երրորդ եռամսյակի 5 անգամ աճը փոխարինվել է 2.2 անգամ նվազումով, իսկ տարեկան կտրվծաքով` 56.1% անկումն արագացել է մինչև 77.4% աճ:
Ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտների), ապահովագրական պրեմիաները կազմել են 30.5 մլրդ դրամ (տարեկան աճի կտրուկ արագացում`3.8% -ից մինչև 24.3%),իսկ հատուցումները` 16.5 մլրդ դրամ (տարեկան աճի արագացումը`19.3% -ից մինչև 37.9%): Պրեմիաների տարեկան անկում է գրանցվել միայն մեկ ապահովագրական ընկերությունում, ընդ որում`նվազագույն, մինչդեռ հատուցումների գծով բոլոր 6 ապահովագրական ընկերություններն արձանագրել են զգալի աճ:
Հավաքված ապահովագրական պրեմիաների գծով առաջին եռյակում են`Ռոսգոսստրախ Արմենիան, ԻՆԳՈ Արմենիան և Նաիրի Ինշուրանսը, համապատասխանաբար արձանագրելով`9 մլրդ, 7,4 մլրդ և 5,8 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են`Սիլ Ինշուրանսը, ՌԵՍՈ-ն և Արմենիա Ինշուրանսը`3.7 մլրդ, 2.6 մլրդ և 2.05 մլրդ դրամ:
Ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ավանդաբար ընկել է ԱՊՊԱ հատվածին - 46.97% (նախորդ տարվա 56.08% -ի դիմաց), կամ 14.3 մլրդ դրամ (տարեկան աճը`4,5% -ից մինչև 4.1%): Բժշկական (ներառյալ կամավոր) ապահովագրական հատվածում հավաքագրվել է 9.1 մլրդ դրամ (տարեկան աճը 8% -ից մինչև 88.5%), կամ ապահովագրավճարների ընդհանուր ծավալի 29.86%-ը: Գույքային ապահովագրության հատվածի մասնաբաժինը կազմել է 5.43% կամ 1.7 մլրդ դրամ (տարեկան դինամիկան փոխվել է`10.6% անկումից մինչև 13.1% աճ): ԿԱՍԿՈ հատվածում այս ցուցանիշը կազմել է 1.5 մլրդ դրամ (տարեկան կտրվածքով աճը`5.6%) կամ ընդհանուրի 4.81%-ը (մեկ տարի առաջ`5.66%): Բացի այդ, ապահովագրության 9 դասերով ապահովագրողները հավաքել են ավելի քան 3,9 մլրդ դրամ, որից 1,1 մլրդ դրամը դժբախտ դեպքերից ապահովագրության հատվածում:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 թ. կազմել է 482.24 դրամ/դոլար):