Արմինֆո. “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի՝ “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ -ի հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում և համատեղ մշակել և ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն:
Նշենք, որ <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ հանդիսանում է <Գազպրոմ> ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոնե մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5ե հիմնարկը: Խոշոր հարկատուների ցուցակնում «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ 2018 թ. 9 ամիսների արդյունքում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ պետբյուջե վճարելով 30.4 մլրդ դրամ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |