Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2018 թվականի հոկտեմբերին գնաճը կազմել է 0.1%, ինչը պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների գների 1.8% աճով, իսկ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%, ծառայությունների սակագները`0.3%: Մայրաքաղաքում սպառողական գները հոկտեմբերին աճել են 0,2%: 2018 -ի հունվար-հոկտեմբերին գանցվել է 0,7% գնանկում, ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների գների 3,4% անկումով, իսկ ոչ պարենային ապրանքները թանկացել են 3,2%, ծառայությունների սակագներն աճել են 0,4%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական անկումը կազմել է 0.1%, ինչպես նախորդ տարի: 2018 թ. հունվար-հոկտեմբերին, 2017 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 2.7%, հիմնականում պարենային ապրանքների գների 2.7% աճի, ոչ պարենային ապրանքների գների` 4.7% աճի և ծառայությունների սակագների 1.3% աճի հետևանքով: 2018 թ. հոկտեմբերին, 2017 թ. հոկտեմբերի համեմատ, նմանատիպ պատկեր է արձանագրվել, մասնավորապես, սպառողական շուկայում 2.8% գնաճն ուղեկցվել է պարենային ապրանքների 3.6% և ոչ պարենային ապրանքների`3.8% թանկացումով, ինչպես նաև ծառայությունների սակագների 0.9% աճով:
Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում գնաճը կազմել էր 0.8%, այդ թվում, ոչ պարենային ապրանքների գների աճը կազմել էր 1,9%, պարենային ապրանքներինը` 1,2%, իսկ ծառայությունների սակագները նվազել էին 0,5%: Մայրաքաղաքում սպառողական գները հոկտեմբերի համեմատ աճել էին 1,1%: 2017 թ. հունվար-հոկտեմբերին գնանկումը կազմել էր 0,9%, մասնավորապես, 1.7% իջել էին սննդամթերքի գները, 1.1%`ծառայությունների սակագներ, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել էին 1,1%: 2017 թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական անկումը կազմել էր 0.1%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |