Արմինֆո. «Եթե քաղաքացու ծախսերը զգալիորեն գերազանցում են նրա պաշտոնական եկամուտները, հարկայինների մոտ կարող են առաջանալ հարցեր`այդ միջոցների աղբյուրների կապակցոթյամբ»:
Այս մասին նոյեմբերի 7-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին կառավարության նախաձեռնությանը, այդ գործընթացը տեխնիկապես ապահովելով մինչև 65 տարեկան քաղաքացիների վավերականության քարտերի (ID-քարտերի) պարտադիր ներդրմամբ::
Ըստ Անանյանի, հարկային գործակալների միջոցով հարկերը վճարելու ինստիտուտը պետք է փոխարինվի քաղաքացիների եկամուտների ընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ: Այս համատեքստում քաղաքացիների ID-քարտերը կարող են տեխնիկապես լուծել այդ խնդիրը:
Անանյանն ընդգծել է, որ եթե Հայաստանը ցանկանում է օգտվել այս ոլորտի միջազգային լավագույն փորձից, երկրի քաղաքացիների եկամուտների մասին ունենա համապարփակ պատկերացում, պետք է որոշակի իմաստով նվազեցնի եկամտահարկի չափը և գնումների որոշակի գումարները վերադարձնի խնայողական քարտերին, ինչն ամենալավ ճանապարհն է: «Եթե հանրությունը հավանություն չի տալիս ՊԵԿ-ի`հարկերի նվազեցման նախաձեռնությունը, մենք ձեռնպահ կմնանք ID-քարտերի օգտագործումից: Այդ դեպքում հարկումը տեղի կունենա տարեկանհայտարարագրի հիման վրա», - ասել է նա:
Համակարգը, ըստ հեղինակների, չի կարող կրել հրամայական բնույթ: Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, օգտվել բոնուսային համակարգից, թե ոչ: Սակայն, եթե հարկային տարվա ավարտին հարկային մարմինը տեսնում է, որ տվյալ հարկատուի անումը չի գրանցվել գնումների ընթացքում, ապա զրկվում է որոշակի տոկոսների վերադարձի իրավունքից: Ինչպես նշել է Անանյանը, այսպիսով, իրանք են որոշում`ավելի շատ կամ քիչ են վճարել:
Միևնույն ժամանակ, եթե հարկային մարմինները, ի վերջո, հայտնաբերեն եկամուտների և ծախսերի միջև մեծ տարբերություն, ասենք, եթե հարկ վճարողի ծախսերը 5 մլն դրամ են, իսկ եկամուտները`1 մլն դրամ, ապա հարկային մարմիններն իրավունք կստանան հետաքրքրվել այդ գումարների ծագման աղբյուրների մասին: «Պետությունն իրավունք ունի խնդրել նաև ցույց տալ այն եկամուտները, որոնք ձեզ հնարավորություն են տվել նման ծախսեր անել», - ասել է նա: Ըստ Անանյանի, որպես մարդ ինքը հասկանում է քաղաքացիների անհանգստությունը, որոնք թաքցնում են իրենց իրական եկամուտները, բայց չի հասկանում`լինելով հարկային կառավարիչ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ ներկայացնել: Եթե փոփոխությունները ընդունվեն, նույնականացման քարտերը (ID- քարտեր) կծառայեն որպես կուտակման քարտեր և կարող են օգտագործվել նաև առևտրի կենտրոններում: ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանի խոսքերով, ID-քարտեր ունեցողների համար կպատրաստվեն հետագա հայտարարագրեր: