Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիի և Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդի հետ:
Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես նաև մեր երկրում «Հալալե-ի գրասենյակ հիմնելու հնարավորությունները: Վերջինը, ըստ Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական մսամթերքի արտահանման ծավալների մեծացմանը (6 հազար տոննա 4 տարում), այլև խթան կհանդիսանա դրա արտահանմանն այլ երկրներ՝ օգտագործելով Իրանի՝ որպես տրանզիտ երկրի հնարավորությունները:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով անասնաբուժության կարևորությունն ու դերը մարդկանց առողջության հարցում, կարևորել է վերահսկողության շրջանակներում իրականացվող յուրաքանչուր համագործակցության առաջարկ: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև անասնաբուժական վերահսկողությանը վերաբերող խնդիրների կարգավորմանն ու արտահանման ծավալների մեծացմանը: Պարոն Ավետիսյանն անդրադարձել է տրանսսահմանային հիվանդությունների վերահսկողության անհրաժեշտությանը՝ նշելով դրանց դեմ համատեղ պայքարի կարևորությունը: «Հայաստանը, երկու տարի անընդմեջ պատվաստումների անցկացման արդյունքում, խուսափել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդությունից և դրա ռիսկի մակարդակն էականորեն նվազել էե,- տեղեկացրել է ՍԱՏՄ ղեկավարը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, վերահսկողական գործիքների համապատասխանեցման և փոխշահավետ համագործակցության շուրջ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |