Արմինֆո.2019 թ. արդյունքների համաձայն՝ Արցախի Հանրապետության բյուջեի պրոֆիցիտը (խմբ.՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 1,3 մլրդ դրամ, որն աննախադեպ է ԱՀ-ի համար: Այդ մասին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
<Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ: Սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից>,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |