Արմինֆո.Երևանի ՋԷԿ-ում կառուցվող նոր բլոկը կոչված է փոխհատուցելու Հրազդանի ՋԷԿ-ի հզորությունները: Այդ մասին նոյեմբերի 13-ին <Ռենկո> ընկերության հետ համաձայնագրի ստորագրումից հետո, որը կառուցելու է ջերմային գեներացիայի օբյեկտը, հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանլով ԱրմԻնֆ-ի հարցին:
Նրա խոսքերով, բարոյական և ֆիզիկական մաշվածության պատճառով Հրազդանի ՋԷԿ-ը հաջորդ տարի ամբողջովին դուրս կբերվի շահագործումից:
Գազային վառելիքով կոմբինացված ցիկլով նոր բլոկը կկառուցվի Երևանի ՋԷԿ-ին հարող տարածքում: Շինարարական աշխատանքները կտևեն 25 ամիս: Նախագծի իրականացման գործընթացում ներգրավվելու է 1200 մարդ, ևս 230-250 մարդ կապահովվի բլոկի շահագործման գործընթացում մշտական աշխատանքով և բարձր աշխատավարձով: <Ռենկո> ընկերության հետ երկամսյա ինտենսիվ բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ էլեկտրաէներգիայի սակագնի հարցում. այն կկազմի կկազմի 5,7 ցենտ 1 կՎտ/ ժամի փոխարեն՝ ավելի վաղ համաձայնեցված 6.02 ցենտ սակագնի փոխարեն:
Այսպիսով՝ ապագա գեներացման օբյեկտից էլեկտրաէներգիայի սակագինն ամենացածր կլինի Հայաստանում գործող համանման բլոկների թվում և կկազմի 27.4 դրամ 1 կՎտ/ ժամ դիմաց: Օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկից սակագինը կազմում է 31,5 դրամ, իսկ Երևանի ՋԷԿ-ի ներկայումս գործող բլոկից՝ 29,4 դրամ: Այդպիսովմ շարունակել է Գարեգին Բաղրամյանը, ամսական կտնտեսվի 6.4 միլիոն դոլար: Շինարարության ընթացքում օգտագործվելու են լավագույն արդյունավետ տեխնոլոգիաները, իսկ օգտակար գործողության գործակիցը կկազմի 53 տոկոս, մինչդեռ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի հիշյալ ցուցանիշը 44 տոկոս է, իսկ Երևանի ՋԷԿ-ինը՝ 49 տոկոս: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երկամսյա նախապատրաստումից հետո նախագիծը կմտնի գործնական փուլ, և կսկսվեն շինարարական աշխատանքները:
<Ռենկո> ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին իր հերթին ընդգծել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $250 մլն: Օբյեկտի կառուցման ընթացքում կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում նոր բլոկը կլինի բարձր ՕԳԳ-ով և նման մակարդակի միակ բլոկը տարածաշրջանում: Նա ընդգծել է, որ բաժնետոմսերի 40%-ը ընկերությունում, որը շահագործելու է բլոկը, պատկանելու է նախագծի գլխավոր կապալառու <Սիմենս> ընկերությանը, իսկ մնացած 60%-ը՝ <Ռենկո> ընկերությանը:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նոր բլոկի կառուցումը կարևոր ծրագիր է, քանի որ թույլ կտա ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագինը թողնել նախկին մակարդակի վրա, այլ նաև ուսումնասիրել դրա նվազեցմեն հնարավորությունները: Ծրագիրը կարևոր է նաև ներդրումների ներգրավման տեսակետից: Կառավարության ղեկավարն ավելացրել էր, որ Կենտրոնական բանկը խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի վերաբերյալ, որը մտահոգիչ էր և բանակցությունների ընթացքում ընդհանրապես հանվել է պայմանագրից: <Այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար և այս իմաստով նույնպես կարևոր նշանակություն կունենա>,- նշել էր նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ