Արմինֆո.Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։ Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։
«Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, այսինքն հասցեատերերին։ Ծառայության շրջանակում մեր հաճախորդները կստանան պարզ և հարմար վեբ ինտերֆեյսից օգտվելու հնարավորություն, կունենան կառավարման, մոնիթորինգի և տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ գործիքներ։ Վստահ եմ, որ հաղորդագրության տարածման ճշգրիտ կարգավորման, լսարանի ընտրության հնարավորությունը և հասանելի գինը կդարձնեն այս ծառայությունը օգտակար և պահանջված գործիք մեր կորպորատիվ հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ։ Ծառայության հետ աշխատելու համար կարելի է օգտվել ցանկացած ծրագրից՝ Google Chrome, Opera, Firefox։
Լրացուցիչ տեղեկություններ ծառայության վերաբերյալ կորպորատիվ հաճախորդները կարող են գտնել www.beeline.am կայքում և 010 700 700 հեռախոսահամարով՝ աշխատանքային ժամերին։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |