Արմինֆո. Արմսվիսբանկին շնորհվեց ԻՆԵԿՈԲԱՆԿԻ դոլարային առաջին պարտատոմսերի մարկետմեյքերի կարգավիճակ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տվյալներով, թողարկման ծավալը կազմել է 5 մլն դոլար, արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերությունը`5.25%, շրջանառության ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային վճարումները`վեց ամիսը մեկ անգամ, իսկ մարման ժամկետը` 2021 թվականի հունիսի 11-ը:
Այս պարտատոմսերի թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 11-ին: Սկզբնական տեղաբաշխումն ավարտվել է սեպտեմբերի 7-ին: Սեպտեմբերի 28-ին թողարկումը ցուցակվել է և ընդգրկվել հիմնական Abond ցուցակում: Թողարկվել է 100 դոլար անվանական արժեք ունեցող 50 հազար պարտատոմս:
Փորձագետների կարծիքով, առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում նշվում է արժեթղթերի թողարկման վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, ինչը չի կարող չմտահոգել: Պարտատոմսերի թողարկումը տեղի է ունեցել հունիսին, և այդ փաստի մասին տեղեկությունը և արժեթղթերի պարամետրերը հրապարակվել են բորսայի կայքում միայն ցուցակման ընթացակարգից մի քանի օր հետո: Նույնիսկ եթե պարտատոմսերի թողարկումը նախատեսված է այսպես կոչված բացառիկ «խարիսխային» ներդրողի համար, արժեթղթերի շուկա մուտք գործելու օրը տրանշի վերաբերյալ տեղեկատվության պակասը հակասում է կապիտալի շուկայի սկզբունքներին և ստանդարտներին, չի նպաստում երկրորդային շուկայի զարգացմանը և ցույց է տալիս ընթացակարգային վերահսկողության անբավարարության փաստը ռեգուլյատորի կողմից, ի դեմս ՀՀ Կենտրոնական բանկի:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |