Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հայտարարել է «Ամանորին Ընդառաջ» ակցիա՝ հիփոթեքային վարկերի համար: Ակցիայի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կտրամադրվեն դոլարային վարկեր՝ առանց բանկի կողմից գանձվող վարկային հայտի ուսումնասիրության, միանվագ սպասարկման վճարների, առանց գույքի գնահատման, նոտարական և կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների:
Ինչպես տեղեկացրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունը, ակցիայի շրջանակում, վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 8,5%, մարման առավելագույն ժամկետը՝ 15 տարի: Ակցիան գործում է ինչպես նոր վարկերի, այնպես էլ այլ ֆիանանսական հաստատություններից տրամադրված հիփոթեքային վարկերի տեղափոխման դեպքում: Նշենք նաև, որ վարկի տարեկան փաստացի առավելագույն տոկոսադրույքը 8.98 % է:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների 2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հիփոթեքային վարկերի 16.8 մլրդ դրամի դիմաց ($ 34.8 մլն) ծավալով շարունակում է մնալ առաջատարների հնգյակում, տարեկան աճը`8.2%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքի մասնաբաժինը կազմել է 13.5%, իսկ շուկայի հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մասնաբաժինը գերազանցում է 7% -ը:
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծասնական բաժնետերերն են` Ֆլեշ ընկերությունը - 72,73%, Բարսեղ Բեգլարյանը - 18,33%, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM անդամ) - 8,58%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |