Արմինֆո.Արդշինբանկը թարմացրել է իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածը՝ այս անգամ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին ձևակերպել ԱՊՊԱ վկայագրեր առցանց տարբերակով ընդամենը մի քանի րոպեում:
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ապահովագրություն» բաժին և մուտքագրել ավտոմեքենայի համարանիշն ու անձը հաստատող փաստաթղթի համարը, ստեղծել պայմանագիրը և վճարել: Պայմանագրի էլեկտրոնային տարբերակը հաճախորդը կստանա իր էլ.փոստին, իսկ թղթային տարբերակը, ցանկության դեպքում, հաճախորդները կկարողանան ստանալ ապահովագրական ընկերության գրասենյակից:
Հավելվածի թարմացման արդյունքում օգտատերերը հնարավորություն կունենան իրականացնել ավանդի ձևակերպում, փոխանցումներ բյուջե, ներառյալ նվիրաբերություն զինծառայողներին: Ավելին, նորացման արդյունքում հնարավոր կլինի փոփոխել հավելվածի հիմնական էջի արտաքին տեսքը և կապ հաստատել Բանկի հետ ընդամենը մեկ հպումով:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հավելվածը հետևյալ հղումներով՝ https://goo.gl/PcNJ1K (App Store) և https://goo.gl/SqVDyX (Google Play): Եթե չեք հանդիսանում «Մոբայլ Բանկինգ» անվճար հավելվածի օգտատեր, հիշեցնենք, որ անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |