Արմինֆո. Նոյեմբերի 22-ին, Հայաստանի ազգային արժույթի 25-ամյակի տոնակատարության օրը, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի 10,000, 20,000 և 50,000 դրամի կոմպոզիտային թղթադրամները: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը, հավելելով, որ դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրվելու 1000, 2000 և 5000 դրամի անվանական արժեքով թղթադրամները: Ընդ որում, 2 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է մտնում առաջին անգամ:
1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սևակը (ներկայումս շրջանառվող Եղիշե Չարենցի պատկերի փոխարեն), 5000 դրամի վրա - ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյան (Հովհաննես Թումանյանի փոխարեն), 10 000 դրամի վրա - Կոմիտասը (Ավետիք Իսահակյանի փոխարեն), 20 000 դրամի վրա - ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Մարտիրոս Սարյանի փոխարեն), իսկ 50 000 դրամի վրա - Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պատկերված կլինի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա, իսկ 100 000 դրամանոց թղղադրամը ներառված չէ 3-րդ սերնդի ցուցակում և շրջանառությունից դուրս կգա (մաշվածությանը զուգահեռ) պահանջարկի բացակայության պատճառով: Իսկ 3-րդ սերնդի գործող թղթադրամներն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից:
Նա հիշեցրել է, որ երրորդ սերնդի թղթադրամները թողարկելու համար Կենտրոնական բանկը հայտարարել է միջազգային մրցույթ, որի հաղթողն է գերմանական Giesecke & Devrient ընկերությունը: «Մենք մրցույթի մասնակիցների առջև դրեցինք կոշտ պայմաներ: Նրա խոսքերով, կոմպոզիտային թղթադրամները հիբրիդային են և բաղկացած են բամբակյա թղթից, երկու կողմերից ծածկված լինելով պոլիեսթերով, ինչը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում:
Դ. Նահապետյանը զգուշացրել է, որ նախնական փուլում հնարավոր չէ երրորդ սերնդի թղթադրամներն օգտագործել թերմինալների միջոցով, քանի որ դրա համար անհրաժեշտ է տեխնիկապես վերարտադրել ծրագրային ապահովումը, հավելելով, որ այդ խնդիրը կլուծվի շուտով:
Դ. Նահապետյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին ՀՀ դրամի 24-ամյակի առթիվ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 500 դրամ անվանական արժեքով թղթադրամը վաստակեց միջազգային ճանաչում և ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում: