Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։
Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը մեր երկրում, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների շարունակական ներգրավումը Հայաստանի տնտեսությունում և կառավարման առաջադեմ մշակույթի ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական և աշխատանքային չափանիշների պահպանման կարևորությունը: Գյունթեր Պիլարսկին, կարևորելով Նիկոլ Փաշինյանի նախանշած ստանդարտների դերը, նշել է, որ ընկերությունը շարունակաբար աշխատում է գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |