Արմինֆո.Պնդումներն այն մասին, որ ՀԷԿ-երն ավելի շատ ջուր են վերցնում և ավելի շետ էլեկտրաէներգիա արտադրում, սխալ են: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ
զրույցում ասել է Հայաստանի փոքր հիդրոէլեկտրակայանների միության նախագահ Նաիրա Նահապետյանը, անդրադառնալով 150 փոքր հիդրոէլեկտրակայաններում խախտումների հայտնաբերմանն ուղղված քրեական
գործին:
«Յուրաքանչյուր ՀԷԿ ունի իր տեխնիկական առանձնահատկությունը, այսինքն, ջրատարները տեղադրելիս հաշվի են առնվում այս հատկանիշները, եթե հիդրոէլեկտրակայանը ունի 1 մեգավատ հզորություն, այն չի կարող այնքան
ջուր վերցնել, ինչ 5 ՄՎտ հզորությամբ կայանը: Դա նաև անհնար է, եթե սովորական բաժամի մեջ փորձենք լցնել
մեկ լիտր ջուր, քանի որ ավելցուկը միշտ դուրս կթափվի: Այսինքն, միևնույն իդրոէլեկտրակայանների
կառուցման ընթացքում տեղադրվում են համամասնական ջրային տուրբիններ, որոնք ապահովում են ջրի անհրաժեշտ քանակը», - ասել է Նահապետյանը:
Անդրադառնալով ջրաչափերի տեղադրման անհրաժեշտությանը, Փոքր ՀԷԿ-ի միության նախագահը նշել է, որ 20 տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար զարգացել է: Նրա խոսքերով, կա ջրի ամենօրյա ծավալների
ցանկը, որն ապահովում է հիդրոէլեկտրակայաններին կիլովատների տեսքով: «Ամեն ամիս բոլոր կայանները
բնության պահպանության տեսչական մարմնին են ներկայացնում օգտագործված ջրի ծավալի մասին
տեղեկությունները: Երբեք չի ծագել ջրաչափերի տեղադրման հարցը: Ուզում եմ շեշտել, որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մենք ջուր չենք օգտագործում, այսինքն մենք ջրի սպառողներ չենք, մենք օգտագործում ենք
միայն ջրի հզորութոյւնը: Իսկ ինչ քանակությամբ վերցնում ենք գետից, նույն քանակությամբ էլ վերադարձնում
ենք», - ասել է Նահապետյանը, համոզմունք հայտնելով, որ այդ հարցը կարճ ժամանակում կգտնի իր լուծումը:
Նրա խոսքերով, փոքր հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը զարմացած են իրենց նկատմամբ մեղադրանքներից: Նահապետյանը համաձայնել է, որ կան անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ, որոնց գործունեությունը, ավելի մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին, հանգեցնում է գետերի չորացմանը: Սակայն,
ըստ նրա, չի կարելի նման անբարեխիղճների պատճառով հարվածի տակ դնել ամբողջ ոլորտը:
Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկեն այդ հարցերը:
«Մենք դեմ չենք ջրաչափերի տեղադրմանը, ոչ մի հիդրոէլեկտրակայան դրա տեղադրման հետ կապված խնդիրներ չունի: Մենք համոզված ենք, որ քրեական հետապնդում չի կարող լինել: Այն ջաչափերը, որոնց տեղադրումը պնդում է
կառավարությունը, ցանցային են, պետք է ինտերնետ կապ ունենան: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ շատ հիդրոէլեկտրակայաններ տեղակայված են այնպիսի վայրերում, որտեղ ընդհանրապես կապ չկա Այսօր մենք
դիտարկում ենք, թե որտեղ կարելի է տեղադրվել ջրաչափեր, որպեսզի ապահովվի ինտերնետ-կապ», - ասել է Նահապետյանը, հավելելով, որ ինքն էլ ունի երկու հիդրոէլեկտրակայան, որոնցում նույնպես եղան ստուգումներ, բայց որևէ խախտում չարձանագրվեց:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել փոքր ՀԷԿ-երի շահագործման ոլորտում չարաշահումների փաստերի վերաբերյալ:
ՀՀ վարչապետի որոշմամբ հատկացված աշխատանքային խմբի կողմից
ստուգումների արդյունքում 184 փոքր հիդրոէլեկտրակայաններից 143-ը ջրաչափեր չեն ունեցել, որոշ դեպքերում մի քան անգամ գերազանցվել է ջրի օգտագործման ծավալները, մյուսներում բացակայում են
ձկնապաշտպանական սարքերը գետի ակունքում: Պարզվել է նաև, որ Բնապահպանության նախարարության մի շարք արդեն նախկին աշխատակիցներ, չարաշահելով իրենց պաշտոնական պարտականությունները, շահագործվող ՀԷԿ-երի նկատմամբ չեն արձանագրել համապատասխան տույժերը, որոնք կազմում են 29 մլն դրամ: