Արմինֆո.2019 թվականի հունվարի 1-ից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն հանդես կգա որպես ՀՀ Ֆինանսների նախարարության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալ:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, դա նշանակում է, որ լինելով պետական պարտատոմսերի շուկայի առաջնային գործակալ, Բանկն իր հաճախորդներին հնարավորություն կտա ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ անմիջականորեն պարտատոմսերի առաջնային աճուրդներից: Դա հաճախորդներին հնարավորություն կընձեռի լինել էլ ավելի ճկուն և ապահովել հավելյալ եկամուտներ:
Նշենք, որ ՀՀ Բանկերից ՀՀ Ֆինանսների նախարարության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալի կարգավիճակ ունի 7 առևտրային բանկ։
Հիշեցնենք, որ IDBank-ը (մինչև 2018 թ. մայիսի 31-ը`«Անելիք Բանկ») Հայաստանի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Բանկի բաժնետերերն են`Կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը 59.68% և Լիբանանի CreditBank SA.A.L.բանկը`40.32% բաժնեմասերով: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք`Tarek J. Khalefe (CreditBank SA.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD):
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |