Արմինֆո.Երևանի նոր ՋԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 1-1.5 ամսից: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար
Գարեգին Բաղրամյանը, կառավարության նիստից հետո:
Ինչպես նշել է Բաղրամյանը, ընդունված պրակտիկայի համաձայն, համաձայնագրի ստորագրումից հետո ծրագրի նախաձեռնողին ֆինանսական խնդիրների լուծման համար տրամադրվում է 2 ամիս: Մասնավորապես, բանակցություններն ընթանում են պոտենցիալ ներդրողների հետ, ստորագրվում են փաստաթղթերի: Դրանից հետո նրանք դիմում են շինարարության լիցենզիա ստանալունպատակով: «Այսպիսով, շինարարությունը կմեկնարկի մեկ-մեկուկես ամիս հետո», - ասել է Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Երևանում ստորագրվեց նոր ջերմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը: «Ռենկո» ընկերության հետ համաձայնագիրն ստորագրելուց հետո, որը կկառուցի ջերմային կայանը, պատասխանելով ԱրմԻնֆո- ի հարցին, ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել էր, որ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում կկառուցվի նոր էներգաբլոկ`համակցված գոլորշու և գազի ցիկլով: Շինարարական աշխատանքները կտևեն 25 ամիս: Նախագծի իրականացման գործընթացին ներգրավվելու է 1200 մարդ, ևս 230-250 հոգի կտեղավորվեն մշտական աշխատանքի, ընդ որում, բարձր աշխատավարձով: Ըստ Renko ընկերության հետ երկշաբաթյա ինտենսիվ բամակցությունների արդյունքների, հաջողվել է հասնել էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ պայմանավորվածության, որը կկազմի 5,7 ցենտ/1 կվտ, նախկինում պայմանավորված 6.02 ցենտի փոխարեն: Այսպիսով, ապագա սերնդի այդ կառույցից տրամադրվող էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը Հայաստանում և կկազմի 27.4 դրամ 1 կվտ / ժամ: Այսպիսով, նշել է Գարեգին Բաղրամյանը, կարող է ամսական տնտեսել 6.4 միլիոն դոլար: Շինարարության ընթացքում կօգտագործվեն լավագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, արդյունավետությունը կկազմի 53 տոկոս: Երկու ամսվա պատրաստումից հետո ծրագրի նախագիծը կմտնի գործնական փուլ և շինարարությունը կսկսվի:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |