Արմինֆո. IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 6-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերը թողարկվել են 2018 թվականի նոյեմբերի 22-ին 100 դոլար անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը կկազմի 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է։
IDBank-ի վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, որից հետո երկկողմանի գնանշման արդյունքում ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։
«IDBank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերի՝ ժամկետից շուտ տեղաբաշխումը խոսում է այս ֆինանսական գործիքի նկատմամբ մեծ պահանջարկի մասին։ Հաշվի առնելով, որ IDBank-ը շուկայի ամենաակտիվ խաղացողներից է, հաճախորդները մեծ վստահություն ունեն Բանկի և դրա կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ։ Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ Ի դեպ, բոլորովին վերջերս IDBank-ը մարել է 1-ին թողարկման պարտատոմսերը»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
6-րդ թողարկման պարտատոմսերի ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացումների եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են IDBank-ի պաշտոնական կայքէջում, (ссылка: https://www.idbank.am/company/11800.pdf ) հղումով։
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Անելիք Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում: