Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման վարկային ծրագրով իրականացվող աշխատանքները, փոխգործակցության հնարավորությունները։
Գարեգին Բաղրամյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ տարեցտարի կխորանան էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները և կընդլայնվեն փոխգործակցության ոլորտները:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի կողմից տեխնիկական և ֆինանսական վերլուծության աջակցությանը, որը կատարվելու է բացառապես բանկի դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նշվել է, որ տրամադրվող խորհրդատվությունը կբարձրացնի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերե ընկերության կառավարման արդյունավետությունը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |