Արմինֆո.Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
<Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է: Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար>,- գրել է նա:
ԱրմԻնֆո-ի կողմից պատրաստված`Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ժամկետանց վարկերի տարեկան ծավալն ավելացել է 31.4%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5.2% անկում: Ժամկետանց վարկերի աճի պատճառով NPL մասնաբաժինը վարկային պորտֆելում 2018-ի հոկտեմբերի 1-ին ավելացել է`10.2% -ից մինչև 11.2%: 3,1 տրլն դրամ ծավալով վարկային պորտֆելում (շուրջ 6,4 մլրդ դոլար, տարեկան 17% աճով) ժամկետանց վարկերը կազմել են 354,5 մլրդ դրամ (734,3 մլն դոլար), որ 39% -ը բաժին է ընկել կասկածելի խմբին, 35%-ը`անհուսալի, իսկ վերահսկվող և ոչ ստանդարտ խմբերի մասնաբաժինը կազմել է 13%: Մեկ տարի առաջ ժամկետանց վարկերի կառուցվածքում առյուծի բաժինը պատկանում էր անհուսալի վարկերին`59.4%, կասկածելի վարկերի մասնաբաժինը կազմել էր 12.7%, վերահսկվող վարկերի մասնաբաժինը`17.9%, իսկ ոչ ստանդարտ վարկերի մասնաբաժինը`10 %:
Ժամկետանց վարկերի տարեկան աճը պայմանավորված էր վարկերի կասկածելի խմբերի կտրուկ աճով`4 անգամ և ոչ ստանդարտների գրեթե 2 անգամ, իսկ անհուսալի և վերահսկվող վերկերի անկումը համապատասխանաբար կազմել է`24,2% և 3,2%: Այս ֆոնի վրա ստանդարտ վարկերի տարեկան աճը կազմել է 16.7%: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ անհույս վարկերն աճել էին 15.7%, իսկ մյուսները նվազել էին, մասնավորապես, կասկածելիվարկերը նվազել էին 44.8%, ոչ ստանդարտները` 22.1%, վերահսկվողները`5,3%, իսկ ստանդարտ վարկերն աճել էին 14.3%:
Անհույս վարկերի հիմնական զանգվածը կազմել են սպառողական վարկերը`25.8%, առևտրի ոլորտում անհույս վարկերը կազմել են 16.4%, գյուղատնտեսությունում`12.7%, արդյունաբերության ոլորտում`8.7%: Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալում գերակշռում են հետևյալ ոլորտները, մասնավորապես, սպառողական վարկեր` 25%, առևտուր`14%, գյուղատնտեսություն` 13.4%, արդյունաբերություն`12.2%: