Արմինֆո.Երևանը շարունակում է գազի գնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ: Նախօրեին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ պարտության մասին եք դուք խոսում՚, - արձագանքել է Փաշինյանը, մեկնաբանելով սոցցանցերի օգտատերերի կարծիքները, որոնք գազի սակագնի բարձրացումը համարում են «նոր իշխանությունների պարտություն՚: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են` երկարաժամկետ լուծումների հասնելու նպատակով: Նրա համոզմամբ, գազի գինը չի կարելի դիտարկել քաղաքական ենթատեքստում: «Մենք կշարունակենք բանակցությունները և կարտահայտենք մեր տեսակետը, ամեն ինչ կանենք մեր երկի շահերը պաշտպանելու համար՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով գազի գնի վերջին բարձրացման մասին` Փաշինյանը վերստին նշել է, որ Հայաստանի սահմանին գազի գնի բարձրացումը չի անդրադառնա վերջնական սպառողի համար սակագնի վրա:
Դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ սահմանին ռուսական գազի սակագինը կվերանայվի, սակայն Հայաստանի բնակչության համար ներքին սակագները չեն փոխվի: Ավելի ուշ «Գազպրոմի՚ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար վերանայվել է և կկազմի 165 դոլար 1000 խմ դիմաց: Մինչ այդ սահմանին ռուսական գազի գինը 150 դոլար էր: Երկրի ներսում սպառողը 1000 խմ դիմաց արդեն վճարում է 290 դոլար, 10 000 խմ ավելի գազ սպառողները վճարում էին 242 դոլար, ջերմատներն ու վերամշակող ձեռնարկությունները` 212 դոլար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |