Արմինֆո.Նախատեսված բարեփոխումների արդյունքում մինչև 20 մլն դրամ տարեկան շրջանառությամբ բիզնեսը կազատվի բոլոր հարկատեսակներից, նոյեմբերի 9-ին ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Տվյալ պահին, ինչպես հիշեցրել է Համբարձումյանը, գործում են հարկման հետևյալ այլընտրանքային համակարգերը՝ ինքնազբաղներ (սահմանված մինչև 9 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործունենության տեսակները ազատվում են հարկերից, բացառությամբ, ներկրման տուրքերը), ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ (մինչև 18 մլն դրամ տարեկան եկամոտով ընտանեկան գործ, վճարում են միայն ներկրման հարկեր), շրջանառությունից հարկ վճարողներ (մինչև 115 դրամ շրջանառությամբ), արտոնագրային հարկ վճարողներ (գործունեության որոշակի տեսակների համար վճարում են ֆիքսված հարկ` առանց շրջանառության սահմանափակման), ինչպես նաև նրանք, որոնք գտնվում են հարկման ընդհանուր դաշտում: Հարկային բարեփոխումների արդյունքում դրանց քանակը պետք է կազմի ոչ ավելի, քան 3:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հասարակայնության դատին է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին՚ օրինագիծը, որում տրված է «միկրոձեռնարկատիրություն՚ հասկացության սահմանումը, ինչպես նաև` գործունեության այդ տեսակի հարկման շրջանակները: Փաստաթուղթը զետեղված է իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար միջավայրը, մասնավորապես, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը:
Արդյունքում` ներկայացվող նախագծի շրջանակում Հայաստանի ֆինանսական իշխանություններն առաջարկում են 2020 թվականի հունվարի 1-ից զգալիորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, հարկման երկու այլընտրանքային համակարգերի` ինքնազբաղների և ընտանեկան ձեռնարկատիրության փոխարեն կառավարությունը մտադիր է ներդնել հարկման մեկ համակարգ` միկրոձեռնարկատիրությունը, որից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձերը և անհատ ձեռներեցները, այնպես էլ անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 20 մլն դրամը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ միկրոբիզնեսի սուբյեկտ չեն համարվի այն կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, որոնք գործունեություն են իրականացնում առևտրի կենտրոններում, առևտրի վայրերում և տոնավաճառներում: Իրենց գործունեության ընթացքում նրանք կարող են աշխատանքում ներգրավել ֆիզիկական անձանց` որպես վարձու աշխատող, իսկ նրանց համար վճարել 5 հազար դրամ եկամտահարկ:Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փաստաթուղթը նպատակաուղղված է ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության մակարդկաի բարձրացմանը` հարկային բեռի վերաբաշխման համակարգի փոփոխման ճանապարհով, ինչպես նաև միկրոբիզնեսի հարկման համակարգի պարզեցմանը: