Արմինֆո. 2020 թ. կբարձրանան որոշ ապրանքների գները, մասնավորապես՝ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների: Այդ մասին հունվարի 9-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է <Սպառողների խորհրդատվության կենտրոն> ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Այս առումով փորձագետը նշել է, որ ելնելով մաքսատուրքերի սպասվող բարձրացումից՝ 2019 թ. սպասվում է երրորդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներմուծման զգալի աճ: <Ռուսական կողմն այդ պայմաններում, անշուշտ, կշահի, քանի որ զբաղվում է մեքենաների արտադրությամբ: Բայց մենք կտուժենք>,- ասել է նա:
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին կեսին Հայաստան է ներկրվել 26,4 հազար մարդատար մեքենա, տարեկան աճը`71,4%: Ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80,8% և կազմել 107,3 մլն դոլար: Մարդատար մեքենաները Հայաստան են ներմուծվել են հիմնականում Գերմանիայից (39.7%), Ճապոնայից (31.8%), ԱՄՆ-ից (17.4%), Կորեայից (5%), ինչպես նաև Կանադայից, Ռուսաստանից, Մեքսիկայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |