Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) գործունեության արդյունքներով 2018 թվականին գրանցվել է ցուցանիշների զգալի աճ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԱԱԳ մամուլի ծառայությունից, 2018 թվականի ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ /ՀԱԱԳ/ թվով 58 տնտեսվարող սուբյեկտների (որոնցից 34-ն առաջին անգամ է դիմել ՀԱԱԳ) ստացել է 93ապահովագրական հայտ, թվով 31 տնտեսվարող սուբյեկտների (որոնցից 20-ը ՓՄՁ, իսկ 16-ն առաջին անգամ էտրամադրվել ՀԱԱԳ վկայագիր) հետ կնքել է 591 ապահովագրական վկայագրեր, որոնց՝ ընդամենը ապահովագրական գումարը կազմում է 7,851,160,117 ՀՀ դրամ (նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 1.73 անգամ, իսկ ՀԱԱԳ ԱՓԲԸ 2018-2020թթ․ գործունեության գործարար ծրագրով 31.12.2018թ.-ի դրությամբ նախատեսված ապահովագրական գումարի նկատմամբ աճը՝1.31 անգամ), հավաքագրված ապահովագրավճարը կազմում է 75,545,279 ՀՀ դրամ (նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 1.95 անգամ, իսկ ՀԱԱԳ ԱՓԲԸ 2018-2020թթ․ գործունեության գործարար ծրագրով 31.12.2018թ.-ի դրությամբ նախատեսված ապահովագրական վճարի նկատմամբ աճը՝1.09 անգամ):
2018 թվականին ՀԱԱԳ-ի համար նոր ոլորտներ են հանդիսացել կաթնամթերքի, զարդերի արտադրությունը, կաշեգործությունը և արդյունաբերության մի քանի այլ ուղղություններ:
2017 թվականին կնքված վկայագրերի ընդամենը ապահովագրական գումարները կազմել են4,533,845,783 ՀՀ դրամ, իսկ ապահովագրավճարները՝ 38,750,034 ՀՀ դրամ, որոնք 31.10.2018թ.դրությամբ արդեն իսկ գերազանցվել են:
ՀԱԱԳ-ն իր գործունեության սկզբից՝ 2015թ. մարտ ամսից մինչև 2018 թվականի ավարտ ընդամենն ապահովագրական գումարը կազմում է 14,958,853,565 ՀՀ դրամ, իսկ հավաքագրված ապահովագրավճարը կազմում է 129,553,685 ՀՀ դրամ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |