Արմինֆո. Հունվարի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել 2019թ.-ի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Քաղաքապետի նախաձեռնությամբ մշակված որոշման նախագծի համաձայն, մասնավորապես, բոլոր այն տնտեսվարողները, որոնց 2018թ.-ի հարկային շրջանառությունը գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019թ.-ին կօգտվեն սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններից:
Նախագծի համաձայն ընթացիկ տարում Երևանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.33%-ի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.98%-ի չափով, ինչպես նաև հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով:
Բացի այդ, նախագծով սահմանվել են նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019թ.-ի հունվարի 1-ից։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |