Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովը Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակել է «Արեւելյան գործընկերության՚ երկրներում, մասնավորապես, Հայաստանում, ենթակառուցվածքների զարգացման գործողությունների ներդրումային ծրագիր:
«Եվրահանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը անդրսահմանային տրանսպորտային ցանցի (TEN-T) ինդիկատիվ ծգարի համահեղինակ են, որը սահմանում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում առաջնային ծրագրեր», - ասվում է ԵՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան՚:
Այդ նախագծերի իրականացումը կարժենա մոտավորապես 13 մլրդ եվրո եւ նախատեսում է ընդհանուր առմամբ 4,800 կիլոմետր ճանապարհների եւ երկաթուղիների, 6 նավահանգիստների եւ 11 լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաեւ օդանավակայանների եւ սահմանային անցակետերի կառուցում:
Առաջնային ներդրումները ներառում են ինչպես կարճաժամկետ ծրագրեր, որոնք կավարտվեն մինչեւ 2020 թվականը, այնպես էլ երկարաժամկետ նախագծեր, որոնք նպատակաուղղված են մինչեւ 2030 թվականը TEN-T- ի շրջանակներում տրանսպորտային կապերի բարելավմանը:
Ինչպես հաղորդել է տրանսպորտի հարցրով եվրահանձնակատար Վիոլետա Բալկը, ուժեղացված տրանսպորտային հաղորդակցությունը ինչպես «Արեւելյան գործընկերության՚ տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանի եւ ԵՄ միջեւ ներուժ ունի տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման համար: «Ծրագիրը նաև պետք է ընդգծի ճանապարհային երթևեկության անվտանգության, նոր նախագծերում թվային լուծումների կարեւորությունը, ինչպես նաեւ նախագծային ստանդարտների համաձայնեցումը ԵՄ փորձի հետ», - ասել է եվրահանձնակատարը:
«Արեւելյան գործընկերության՚ երկրների միացումը Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին մինչեւ 2020 թվականը «Արեւելյան գործընկերության՚ 20 առաջադրանքներից մեկն է, որոնք ընդունվել են 2017 թվականին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |