Արմինֆո. <Իրենց կաբինետներում որոշումներ են կայացրել և նույնիսկ մեզ հետ չեն խորհրդակցել>,- դժգոհում են կառավարսության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ավտոներկրողները: Նրանք բողոքում են 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած հարկման նոր կանոնների դեմ, որոնք պարտավորեցնում են 2-րդ ավտոմեքենան վաճառելու դեպքում վճարել 20% եկամտահարկ, և պահանջում նվազեցնել այն մինչև ավտոմեքենայի գնի 1,5%-ը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ 2-րդ ավտոմեքենան վաճառելու դեպքում 20% եկամտահարկ վճարելը չափազանց ծանր բեռ է ավտոներկրողների համար:
Նրա խոսքով, ավտոներկրողները բերում են Վրաստանի օրինակը, որտեղ ավտոդիլերները մեքենք վաճառելիս վճարում են 30 հազար հայկական դրամին համարժեք հարկ: Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը մշակել է նախագիծ, որի համաձայն՝ ավտոներկրողները կվճարեն 30-40 հազար դրամի չափով հարկ:
<Վարչապետին առաջարկվել է հարցի լուծման երկու տարբերակ, և մոտ ժամանակնրես նախագիծը կներկայացվի խորհրդարան: Ըստ էության, ավտոդիլերների պահանջը կբավարարվի, և այսուհետ մարդիկ տրանսպորտային միջոցները չեն ձևակերպի հարազատների ու հարևանների անուններով և կզբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ ու կվճարեն հարկեր>,- ասել է վարչապետի օգնականը: Նրա խոսքով, խոսքը վերաբերում է ավտոմեքենայի գնի 1,5%-ի վճարմանը:
Ինչպես նշել է Նաիրի Սարգսյանը, մինչև այդ որոշման ընդունում մարդկանց ուղարկվել են ծանուցումներ այն մասին, որ իրենք պետք է 20% հարկ վճարեն: <Այդ պատճառով հիշյալ որոշումը հետադարձ ուժ կունենա և կտրածվի 2018 թ. հուլիսի 1-ից հետո ավտոմեքենա ներմուծելիս առաջացած պարտավորությունների վրա>,- հավաստիացրել է ՀՀ վարչապետի օգնականը:
Միաժամամանակ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն առաջարկել է սահմանել ֆիքսված հարկ, այլ ոչ թե՝ ավտոմեքենայի գնի 1,5%-ը, որպեսզի յուրաքանչյուր դիլեր իմանա, թե կոնկրետ որքան գումար պետք է վճարի գանձարան: <Մեզ ասում են, որ հարկը կկազմի առքուվաճառքի գործարքի արժեքի 1,5%-ը, բայց վաճառողները հաճախ գործարք կատարելիս տարբեր թվեր են նշում՝ հնարավոր է, շուկայական արժեքից մինչև 10 անգամ պակաս: Արդյո՞ք դրանք արժանահավատ կլինեն հարկայինի համար>,-հարցրել է նա՝ առաջարկելով ֆիքսված հարկ սահմանել առանձին գնային կատեգորիաների մեքենաների համար: