Արմինֆո.Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում սկսած 10% կանխավճարից նախկին 30%-ի փոխարեն, ընդ որում՝ առանց լրացուցիչ գրավի պահանջի. չվճարված 10-20% կանխավճարի չափով Բանկն իրականացնում է կանխավճարի ապահովագրություն հաճախորդի փոխարեն:
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ մինչև 24 մլն ՀՀ դրամի չափով վարկ այն դեպքում, երբ բնակելի անշարժ գույքի արժեքը կարող է կազմել մինչև 30 մլն ՀՀ դրամ: Հաճախորդը ստանում է հնարավորություն մարելու վարկը 20 տարի ժամկետում՝ նախկին 15 տարվա փոխարեն՝ վճարելով 7.35%* տարեկան տոկոսադրույք, իսկ պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում՝ սկսած 2.35%-ից*: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն: Ամուսինների գումարային տարիքն այժմ արդեն կարող է կազմել մինչև 70 տարեկան:
Հիշեցնենք, որ Բանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման այլ վարկեր սկսած 5% կանխավճարից, մինչև 100 մլն ՀՀ դրամի չափով և մինչև 20 տարի մարման ժամկետով:
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/kPPYR9 կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.04%-ից
պետության սուբսիդավորման և գույքի` Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում ՝ սկսած 2.87%-ից
***
Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |