Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 21:00

Նիկոլ Փաշինյան. Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում

Նիկոլ Փաշինյան. Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ առաջին հարցը, որին  պետք է պատասխանել, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք: «Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք և քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է և ինքներս մեզ հարցնենք` արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղով: Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին: Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա: Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար: Չնայած կարևոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը և պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար՚, - ասել է վարչապետը:

 

Նրա հավաստմամբ, ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: «Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ: 2017 թ. ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը և 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով: Այնուամենայնիվ, խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում:

 

Երկրորդ հարցը` ո՞ւր ենք ուզում գնալ: Մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը: Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք և ավելի քիչ կոռուպցիա: Արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու և հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը: Եվ այստեղ ի հայտ է գալիս այն դերը, որ դուք պետք է խաղաք, քանի որ մարդկանց արդյունավետ աշխատելու հնարավորությունը կախված է ձեզնից: Այս գործընթացը հեշտացնելու համար Հայաստանի կառավարությունը որդեգրել է.

ա. Բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ և հարստացնել:

բ. Ներդրողների կամքի և կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք,

գ. Արտահանման և արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները.

դ. Քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ և նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր:

ե. Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) և GSP+ (ԵՄ-ի հետ):

զ. Եվ, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության):

 

Այսպիսով, հաջորդ հարցն այն է, թե հայ ժողովուրդն ինչ կարող է առաջարկել՝ ցանկալի հանգրվանին հասնելու համար: Շատ է ասվել, որ Հայաստանն ունի փոքր ներքին շուկա, բայց արժեքային ստեղծագործական մեծ ներուժ: Առկա է նաև այդ շուկայի յուրացման ներուժն ու հայկական ապրանքների, գաղափարների և մշակույթի նկատմամբ պահանջարկը: Մենք պետք է բավարարենք այդ պահանջարկը և մեր արժեքները ներկայացնենք աշխարհին: Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների արտահանման ավելի բարձր մակարդակ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մշակույթ: Հայաստանի տնտեսության անկյունաքարը ժողովրդի ստեղծագործականությունն ու տաղանդն է: Դա դրսևորվում է մեր աճող մրցունակության, բարձրորակ ապրանքների և ծառայությունների մեջ: Հայերը հեղինակել են մի շարք նորարարություններ՝ MRI մեքենան, թթվածնի դիմակը, ավտոմատ փոխանցատուփը և շատ ուրիշներ: Կարճ ասած, գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, իսկ հայերը՝ ստեղծագործողներ: Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ մենք մշակել ենք մեր կառավարության գերակայությունները.

 

1.Արդյունաբերություն. կենսատեխնոլոգիա և դեղագործություն

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է արտադրական ոլորտում մրցունակության բարձրացմանը: Մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել բոլոր ոլորտներում գործարարների հետ, որպեսզի բացահայտենք մրցունակության խոչընդոտները՝ անհրաժեշտության դեպքում համադրելով հասարակության և մասնավորի ջանքերը: Մրցունակ լինելու համար մենք պետք է ինտեգրենք նորարարական տեխնոլոգիաներ արդյունաբերական գործընթացներում: Բարձր տեխնոլոգիաները կծառայեն որպես արդյունաբերական զարգացման խթան և համակողմանի աճի գրավական:

 

Արդյունաբերությունը բավական բազմազան է. մրցակցային ոլորտներից են տեքստիլը, կոշկեղենը, դեղագործությունը, բիոտեխնիկան, նրբագեղ ոսկերչական իրերն ու ժամագործությունը: Հայաստանի մրցակցային առավելությունների վրա հիմնված հաջող ներդրումների շատ օրինակներ կան: Մի շարք ընկերություններ սոսկ արտադրությունից հասել են ավելի բարձր մակարդակի` ընդգրկելով գիտահետազոտական կենտրոններ հետաքրքիր նորամուծությունների ակնկալիքով: Դա ապահովելու համար մենք ծրագրում ենք.

ա.Արդյունաբերական արդիականացման գործիքի ստեղծում. դա կարող է ներառել ազատ տնտեսական գոտիների ստեղծում` դեղագործության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ու կենսանվտանգության ոլորտներում ներդրումների համար:

բ. Կառավարության և գործարար համայնքի միջև երկխոսության հարթակի ստեղծում:

գ. Հմտությունների զարգացում և ստեղծագործական աջակցություն: Թիրախային ուղղություններից են զարդագործությունը, ադամանդագործությունը և ժամագործությունը:

դ. Բիզնեսի համար բարենպաստ հարկային և կարգավորիչ միջավայրի ապահովումը:

ե. Արտահանողների աջակցությունն արտաքին շուկաներում ներկայացվածության բարելավման և լոգիստիկ խոչընդոտների վերացման միջոցով:

 

Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտներում: Կառավարությունը հանձնառու է այդ ներուժի ավելացմանը` դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում STEM ուսումնական առարկաների դասավանդմամբ, ինչպես նաև Թումո կենտրոնների և գերազանցության կլաստերների ստեղծմամբ և շահագործմամբ: Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ 2018 թվականին Թումոն մասնաճյուղեր է բացել Ստեփանակերտում և Փարիզում: Գերմանիայի և Ռուսաստանի մասնաճյուղերն ընթացքի մեջ են:

 

2. Գյուղատնտեսություն, վերամշակված սնունդ և խմիչքներ

 

Հայաստանի տնտեսության 15 տոկոսը գյուղատնտեսությունն է, և պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ագրարային ոլորտի ապագան կախված կլինի ուժեղ ավանդույթների և նորարարության միաձուլումից: Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության ոլորտի խոշորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն առաջնային է լինելու մեր կառավարության համար: Օրգանական գյուղատնտեսությունը և այնպիսի ինտենսիվ մեթոդների լայն կիրառումը, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, կխթանեն այս ոլորտի զարգացումը: Գինեգործությունը հատուկ դեր է խաղում մեր մշակույթի մեջ: Հայաստանը 6000 տարվա գինեգործության փորձառություն ունի, և այդ միտումը շարունակվում է առայսօր: 2017 թվականին գինեգործության ոլորտն աճեց շուրջ 80 տոկոսով:

 

3. Զբոսաշրջություն

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու աշխարհին: Կարևորներից է մեր մշակույթը: Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք, որ մշակույթը ճանաչելու լավագույն միջոցն ուղիղ շփումն է: Դրա համար էլ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, և աճի մեծ ներուժ ունի: Բացի այդ, աճող զբոսաշրջային հատվածն ունի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման ամենաբարձր ներուժը՝ հաշվի առնելով, որ կան բազմաթիվ հաջողված փորձեր խոշոր քաղաքներից դուրս: Այս նպատակով մենք պատրաստվում ենք՝

ա. բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև մարզերում փոքրածավալ հյուրանոցների մասին իրազեկության մակարդակը:

բ. Զարգացնել էկո և գաստրո զբոսաշրջությունը:

գ. Ընդլայնել տրանսպորտի և ենթակառուցվածքի ցանցը, որը հնարավորություն կտա մատչել հեռավոր շրջաններ:

դ. Նվազեցնել ճանապարհորդության ֆինանսական և ժամանակային ծախսերը Հայաստանում և Հայաստանից դուրս:

 

4. Ենթակառուցվածքներ

Մարդկանց, հմտությունների և գիտելիքի ազատ տեղաշարժը մեր սահմաններում և դրանից դուրս ապահովելու նպատակով կառավարությունն իրականացնում է տրանսպորտի և ենթակառուցվածքի բարելավման երկարաժամկետ ծրագիր: Էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման կարևորությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Հայաստանի համար դա ոչ միայն տնտեսական անհրաժեշտության հարց է, այլ նաև ռազմավարական հրամայական: Մենք դրան նայում ենք որպես մի խնդիր, որը կարող է լուծվել տեսանելի ապագայում, քանի որ Հայաստանը վերականգնվող էներգիայի արտադրության հսկայական ներուժ ունի: Վերջին տարիներին արևային էներգիայի ոլորտը զգալի զարգացում է ապրել, և Հայաստանն ընթանում է բնական պաշարների օգտագործման ճանապարհով, որպեսզի ավելացնի էլեկտրաէներգիայի սպառման մեջ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը: Մենք գիտենք, որ չենք կարող միայնակ հոգալ մեր ենթակառուցվածքային կարիքները: Մենք կարիք ունենք մասնավոր հատվածի գիտելիքների և ռեսուրսների: Այսպիսով, կառավարությունը գործում է մասնավոր հատվածի հետ համագործակցության տառին և ոգուն համապատասխան՚, - ասել է Հայաստանի վարչապետը, հավելելով, թե կարելի էր շարունակել կառավարության հնգամյա տեսլականի, ռազմավարական նպատակների, առաջնահերթությունների և կոնկրետ գործողությունների նկարագրությունը: «Այնուամենայնիվ, այդ նպատակներին կարող ենք հասնել միայն կառավարության և Հայաստանի ներսում ու դրանից դուրս գտնվող մեր մասնավոր և հանրային գործընկերների համակարգված ջանքերի շնորհիվ: Միակ անսակարկելի պայմանն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին: Մենք ունենք ներուժ, մենք ունենք հնարավորություններ և ունենք քաղաքական կամք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական խաղացող դառնալու համար: Խնդիրն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք միանալ մեզ և ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք ուրիշներին՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, մոնոպոլիաների դեմ պայքարին ժողովրդավարության ամրապնդմանը, ազատ և անկախ դատական համակարգի կայացմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը վերաբերող հարցերի: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14