Արմինֆո. Թեղուտի լեռնահանքային համալիրը գերժամանակակից, գիտելիքահեն ձեռնարկություն է, որն արդեն զգալի դերակատարում է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում և մեծ ներուժ ունի այդպիսի դերակատարում ունենալու նաև ապագայում: Այդ մասին ասվում է Թեղուտի հանքավայրը շահագործող <Վալլեքս> ընկերությունների խմբի հայտարարության մեջ:
ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. <Արձագանքելով տարբեր լրատվամիջոցներով և այլ եղանակներով շահագրգիռ հանրության շրջանում տարածվող ոչ հավաստի տեղեկություններին և անհամարժեք գնահատականներին՝ «Վալլեքսե խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտե ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին․
1․ Թեղուտի լեռնահանքային համալիրը ստեղծվել է «Վալլեքսե խմբի կենսագործած ներդրումային ծրագրի արդյունքում, որի ֆինանսավորման աղբյուրները եղել են ինչպես ներգրավված վարկային միջոցները, այնպես էլ «Վալլեքսե խմբի ընկերությունների սեփական միջոցները։ Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության մեկնարկից առաջ՝ 31.12.2014թ․ դրությամբ, ներդրումային ծրագրի վրա ծախսված միջոցների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ $352 մլն, որից $308 մլն կատարվել է ՎՏԲ խմբի ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկի, իսկ $44 մլն` «Վալլեքսե խմբի ընկերությունների սեփական միջոցների հաշվին: Իր գործունեության ընթացքում «Թեղուտե ՓԲԸ-ի կողմից վարկի գծով սպասարկման (մայր գումարի և տոկոսների մարումներ) և կոմիսիոն վճարների ընդհանուր գումարը 31.08.2018թ․ դրությամբ կազմել է շուրջ $110 մլն:
Չնայած այն հանգամանքին, որ շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն՝ Թեղուտի լեռնահանքային համալիրը գերժամանակակից, գիտելիքահեն ձեռնարկություն է, որն արդեն զգալի դերակատարում է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում և մեծ ներուժ ունի այդպիսի դերակատարում ունենալու նաև ապագայում։
2․ Շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման հետ կապված վերոնշյալ պատճառներով «Թեղուտե ՓԲԸ-ն հարկադրված է եղել դադարեցնել համալիրի գործունեությունը, ինչի հետևանքով դժվարություններ է ունեցել ՎՏԲ բանկի վարկի սպասարկման հարցում: Այդ իրավիճակում բանկը տիրացել է «Թեղուտե ՓԲԸ-ի բաժնետոմսերին և պահանջել է գումարների ամբողջական մարում։ Մեր գնահատմամբ, իր այդ իրավունքը բանկն իրացրել է ոչ իրավաչափ ճանապարհով։ Արդյունքում «Վալլեքսե խումբն այդուհետ հնարավորություն չի ունեցել մասնակցելու լեռնահանքային համալիրի կառավարմանը։
«Վալլեքսե խումբը ներկայում դատական կարգով վիճարկում է «Թեղուտե ՓԲԸ բաժնետոմսերին տիրանալու իրավաչափությունը բանկի կողմից, սակայն անմիջականորեն «Թեղուտե ՓԲԸ նկատմամբ որևէ հայց չի հարուցել, և միտված չէ որևէ կերպ խոչընդոտելու լեռնահանքային համալիրի գործունեությունը։
Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալու «Վալլեքսե խմբի՝ ՎՏԲ բանկին պարտքի չափի մասին անհիմն գնահատականների հրապարակումից (օրինակ այն՝ որ խումբը բանկին պարտք է 380 մլն ԱՄՆ դոլար), քանի որ նման հայտարարությունները կարող են անհամաչափ ազդեցություն ունենալ գործի դատական քննության վրա։
3․ «Վալլեքսե խմբի ընկերությունները, տարիներ շարունակ լինելով Լոռու մարզի խոշորագույն տնտեսվարող ձեռնարկությունները, տարածաշրջանը համարել են իրենց սոցիալական պատասխանատվության տիրույթը և շահագրգիռ են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական իրադրության կայունացմամբ։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության ջանքերը ինչպես «Թեղուտե ՓԲԸ, այնպես էլ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամե ՓԲԸ գործունեության վերսկսման ուղղությամբ և պատրաստակամ ենք համատեղելու ջանքերը ՀՀ կառավարության հետ միասին իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման գործում։
Տարածաշրջանում սոցիալական կայունության կարևորման վկայություններից է մասնավորապես այն, որ ամիսներ շարունակ չգործող և դեռևս վերագործարկման որոշակի հեռանկար չունեցող «Արմենիան Քափըր Փրոգրամե ՓԲԸ ամբողջ անձնակազմին «Վալլեքսե խմբի նախագահի անձնական միջոցներից վճարվում է աշխատավարձ։ Սա պայմանավորված էր բացառապես Վալերի Մեջլումյանի սոցիալական պատասխանատվության զգացումով, և ոչ որևէ այլ գործոնի ազդեցությամբ>:
Նշենք, որ «Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդե ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամե ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը: