Արմինֆո.Կապի բնագավառում տարածաշրջանային համագործակցության շրջանակում երկրների փոխգործակցությունը բարձր մակարդակում է: Հունվարի 22-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանը` Երևանում մեկնարկած Կապի բնագավառում տարածաշրջանային համագործակցության ռադիոհաճախականությունների սպեկտրի և արբանյակային ուղեծրերի կարգավորման հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակում, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Բելառուսի ներկայացուցիչներ:
«Իրականում, 17 տարվա ընթացքում, երբ ես զբաղվում եմ այդ հարցերով և Հայաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական եմ հասարակական հիմունքով, մեզ հաջողվել է շատ բանի հասնել: Կապի բնագավաում տարածաշրջանային համագործակցության մասնակից երկրները զգալի դրական արդյունք են ստացել համագործակցության շրջանակում իրենց երիկրի ռադիոկապի զարգացման գործում, այդ թվում` նաև Հայաստանը՚, - ասել է նա: Այդ իմաստով Նալբանդյանը նշել է, նախևառաջ, այն, որ 2017 թվին հաջողվել է Հայաստանը ներառել եվրոպական հեռարձակման գոտում, ինչպես նաև տեխնիկական բնույթի մի շարք այլ նշանակալի ձեռքբերումներ: «Ուստի, կարծում եմ, երկրները միայն շահում են Կապի բնագավաում տարածաշրջանային համագործակցությանը մասնակցությունից՚, - ընդգծել է նա:
Նախարարի խորհրդականը նաև նշել է, որ ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման բնագավառի գլխավոր խնդիրը մնում է վստահության ցածր մակարդակը: Մասնագետի կարծիքով, կապի ժամանակակից միջոցները պետք է կառուցվեն այնպես, որպեսզի վստահությունն ամրապնդվի: «Այսօր տիրում է փոխադարձ անվստահություն, ոչ ոք չի կարող պայմանավորվել այս կամ այն հարցի շուրջ, փնտրում են տարբեր պատճառներ` միմյանց աշխատանքը դժվարացնելու նպատակով: Հենց սա է վստահության այն դեֆիցիտը, որի մասին ասում եմ, որը պետք է հաստատվի անվտանգությամբ՚, - ասել էնա:
Նալբանդյանն, ընդսմին, բարձր գնահատական է տվել Կապի բնագավաում տարածաշրջանային համագործակցության շրջանակում երկրների միջև փոխգործակցությանը: Մասնավորապես, նրա ասելով, բազմաթիվ տեխնիկական հարցերի առնչությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս միասին, քանզի նույն նպատկաներն են հետապնդում: «Ռադիոն այնպիսի բան է, որը հարկադրում է: Դրանք օբյեկտիվ ֆիզիկական գործընթացներ են, որոնք քաղաքական քարտեզում չեն գտնվում: Ռադիոալիքները տարածվում են իրենց օրենքներով` ինչ-որ մեկին դա դուր է գալիս թե ոչ: Այդ պատճառով` հարկավոր է նստել և պայմնավորվել: Իսկ եթե կողմերը հրաժարվում են, ապա ստացվում է, որ մենք չենք կարող գործարկել մեր համակարգերը, իսկ նրանք` իրենցը: Հետևաբար, երկու կողմն էլ զրկվում է ռեսուրսներից՚, - պարզաբանել է նա:
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը լրագրողներին ասել է, որ նիստի մասնակիցները մտադիր են հասնել համաձայնության և թվանշանային հեռուստատեսության զարգացման ու ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման տեխնիկական կարգավորման ընդհանուր ստանդարտների, ինչը չափազանց կարեւոր է, մասնավորապես, ընդհանուր սահմաններ ունեցող երկրների համար: «Շատ կարեւոր է, որ Երեւանում հավաքվել են տարածաշրջանային աշխատանքային խմբեր, քանի որ դա հնարավորություն է տալիս ոչ միայն պաշտպանել երկրների շահերը ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման բնագավառում, այլեւ ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը», - եզրափակել է նա: