Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի համար չափազանց կարևոր է համարել ատոմային էներգետիկան: Նա հիշեցրել է, որ գոյություն ունի ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծ, որն ավարտին հասցնելը գերակայություն է երկրի կառավարության համար:
Վարչապետի հավաստմամբ, Հայաստանի իշխանությունները նաև քննարկում են նոր ԱԷԿ կառուցելու հնարավորությունները: «Առայժմ, դժբախտաբար, որոշակի ոչինչ չեմ կարող ասել, սակայն այդ հարցը մենք քննարկում ենք նաև այլ հնարավոր գործընկերների հետ: Ատոմային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար՚, - ասել է նա «ՌԻԱ Նովոստիին՚, հավելելով, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ԱԷԿ ստեղծման հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում, Եվրոպայմում և Չինաստանում: «Սա ոչ միայն ֆիզիկական շինարարության հարց է. շատ կարևոր է գտնել ներդրումներ, հարկավոր է գտնել ֆինանսավորում՚, - ասել է վարչապետը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |