Արմինֆո. Անցած տարվա ընթացքում Հայաստանի պարտատոմսերի շուկայի կորպորատիվ հատվածն աճել է 3% -ով, տեղաբաշխվել է 151,9 մլն դոլարի 31 թողարկում: Պետական հատվածում կատարվել է 512 մլն դոլարի 11 տեղաբաշխում, հատվածի ծավալը նվազել է 61% -ով: Այդ մասին հաղորդում է Cbonds- ը:
Նախորդ տարվա կազմակերպիչների ընդհանուր ռենքինգի առաջատարն էր Ամերիաբանկը, որը կազմակերպել էր 51.3 միլիոն դոլար ընդհանուր գումարի տեղաբաշխում: Երկրորդ տեղում է Արմսուիսբանկը, որը տեղաբաշխել եւ կազմակերպել էր 22.2 միլիոն դոլարի թողարկումներ: Երրորդ տեղում էր ԿոնվերսԲանկը (Հայաստան), որը մասնակցել էր 22 միլիոն դոլարի թողարկումների կազմակերպմանը: Չորրորդ հորիզոնականում է Արարատբանկը, որը մասնակցել է 21.6 մլն ԱՄՆ դոլարի տեղաբաշխմանը: Հինգերորդ տեղում է «Արմենբրոկը»` 13.8 մլն դոլարի թողարկումներով: Վեցերորդ տեղում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որը կազմակերպել է 6.3 մլն դոլարի տեղաբաշխումներ: Յոթերորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայբիզնեսբանկը` 5,1 միլիոն դոլարի թողարկումներով: Ութերորդ տեղում Ինեկոբանկն է, որը կազմակերպել է 5 միլիոն դոլարի տեղաբաշխումներ: Իններորդ տեղը բաժին է ընկել Հայէկոնոմբանկին. Կազմակերպիչը մասնակցել է 2 միլիոն դոլարի տեղաբաշխումներին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |