Արմինֆո. Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազամուղի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն մտադիր չէ միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազեցման օգտին եւ այնպիսի նախագծերը, ինչպես «Հյուսիսային հոսք – 2»-ը, դիտարկում են որպես սպառնալիք սեփական անվտանգությանը:
«Դժբախտաբար, Հայաստանում հիմա «Հյուսիսային հոսք – 2» չի կառուցվում: Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը, օրինակ, Ա կետից Բ կետ փոխադրեր գազ կամ նավթ: Ուստի մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը նախատեսում է տարեկան 55 մլրդ խմ ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղերի կառուցում Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Շինարարության արժեքը գնահատվում է 9,5 մլրդ եվրո, գործարկումն ակնկալվում է մինչեւ 2019 թվականի վերջը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |