Արմինֆո.Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անտեղի է համարում կառավարության հնգամյա գործունեության ծրագրում որոշակի թվերի բացակայության վերաբերյալ
իշխանությունների հասցեին մեղադրանքները: <Նման գնահատական տալ ծրագրին, ինչ-որ թվերի բացակայության պատճառով, հիմնվելով ճաշակի և նախասիրությունների վրա, առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի>,- հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարը:
Ինչպես նշել է Ջանջուղազյանը, նախարարների կաբինետի գործունեության ծրագրում որոշ թվային ցուցանիշների բացակայությունը չի վկայում այն մասին, որ գործադիր իշխանությունն այդպիսով ցանկանում է խուսափել հետագա պատասխանատվությունից: Նրա խոսքով, անհնար է չնկատել այն աշխատանքը, որն իրականացնում է կառավարությունը նաև ծրագրի շրջանակներից դուրս: <Այդպիսով՝ այնքան էլ արդարացված չեմ համարում պատասխանատվության բացակայության կամ դրա ցածր աստիճանի մասին խոսելը>,- նշել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը չի կարողացել հաստատել առաջիկա հինգ տարվա գործունեության ծրագիրը: Հաստատումը հետաձգվել է՝ տեխնիկական բնույթի մի շարք խնդիրների պատճառով, և ժամանակ է տրվել մինչև փետրվարի 8-ը փաստաթուղթըւ լրամշակելու համար:Ներկայացնելով ծրագրի նախագիծը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսության կառուցմանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ կառավարության ծրագրի հենքը եղել է «Իմ քայլըե դաշինքի նախընտրական ծրագիրը։ Այնուամենայնիվ, փորձագիտական շրջանակները նշել են փաստաթղթում հստակ պլանային ցուցանիշների, ինչպես նաև դրանց հասնելու ժամկետների բացակայության մասին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |