Արմինֆո.Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը գտնում է, որ Business Armenia հիմնադրամի և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի փակումը, որոնց գործունեությունն ուղղված էր, այդ թվում՝ ներդրումների ներգրավմանը և զբոսաշրջության աճին, բացասաբար չի ազդնի ինչպես ներդրումների, այնպես է զբոսաշրջային հոսքերի վրա: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 8-ին կառավարության նիստից հետո՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նախարարի խոսքով, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Զբոսաշրջության պետական կոմիտեի գործունեությունը վերլուծելիս պարզ է դարձել, որ նրանց գործառույթները շատ բաներում կրկնվում են: <Վերջիններս չեն տարբերվում իրենց բովանդակությամբ, և դրանց համատեղ կառավարումը կհանգեցնի որոշակի արդյունավետության>,- նշել է նա: Արդյունքում որոշվել է միավորել երկու կառույցները: Իսկ Business Armenia-ի դեպքում, ինչպես պարզաբանել է Խաչատրյանը, այն վերակազմավորման որոշակի ճանապարհ կանցնի: <Կա կառույցի նորանշանակ ղեկավար, և տնօրենը կներկայացնի ռեսուրսների մոբիլիզացման առնչությամբ իր կարծիքները, կհամալրի այն նոր մարդկանցով և գաղափարներով՝ ունենալով մեկ կարևոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն ավելի խոշոր և կարևոր խնդիրների իրականացղմանը>,- ասել է նա: Ըստ որում, ինչպես ընդգծել է նախարարը, Business Armenia-ի կողմից սկսված ոչ մի կարևոր նախագիծ անուշադրության չի մատնվի:
Նշենք, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը (DFA) հիմնադրվել է 2015 թվականին: 2018 թվականին Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայաստանի զարգացման հիմնադրամը վերանվանվեց «Բիզնես Արմենիաե հիմնադրամի: Կազմակերպության գործունեությունն ուղղված էր օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, միաժամանակ` արտահանման խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, տարածաշրջանային զարգացման ծրագրերի իրականացմանը և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: «Բիզնես Արմենիաե հիմնադրամն իրականացնում էր ծրագրեր, որոնք նախատեսում են պետական մարմինների և գործարարների միջև համագործակցություն: