Արմինֆո. Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելում դրամային բաղադրիչն աճում է՝ դոլարայինի անկման պայմաններում:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված՝ ԿԲ տվյալների համաձայն, դրամային վարկավորման բաժինը 2018 թ. ավելացել է 37.7% -ից մինչև 42.1%՝ կազմելով 1.297 տրլն դրամ, իսկ IV եռամսյակում աճը կազմել է 9.9%: Ըստ որում, արժութային բաղադրիչի բաժինը հաշվետու շրջանում նվազել է 62.3% -ից մինչև 54%՝ կազմելով 1.662 տրլն՝ համապատասխանաբար 4.8% և 1% տարեկան և եռամսյակային աճով:
Բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2018 թ.աճել է 15%-ով՝ մինչև 3.078 տրլն դրամ, իսկ միայն IV եռամսյակում աճը կազմել է 4,5%: Առանց երկարձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 16,3%-ով, իսկ IV եռամսյակում՝ 4,7%-ով՝ կազմելով 2.959 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի բաժինը 2018 թ. համապատասխանաբար կազմել է 2,86% և 1% (2017թ. 3,72%-ի և 1,19%-ի փոխարեն): Ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 3,4%-ով, իսկ եռամսյակում՝ 22,2%-ով՝ կազմելով 30.7 մլրդ դրամ: Երկարաձգված վարկերի բաժինը հաշվետու շրջանում կրճատվել է 11,7%-ով, իսկ եռամսյակում աճել 9,3%-ով՝ կազմելով 88 մլրդ դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի կառուցվածքում գերակշռում են կարճաժամկետ վարկերը, մինչդեռ, ժամկետանց վարկերի կառուցվածքում գերիշխում են երկարաժամկետ վարկերը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2018 թ. դեկտեմբերին կազմել է 11,58% նախորդ տարվա 13,26% -ի և նախորդ եռամսյակի`12,43% -ի փոխարեն: (2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 483,75 դրամ / $ 1):
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |